Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Նիկոլայ Յորգենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Յորգենսեն
Nicolai Jørgensen
Յորգենսենը Ֆեյենորդի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nicolai Mick Jørgensen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1991(1991-01-15)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Ballerup, Կոպենհագեն շրջան, Դանիա[4][5][6]
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ֆեյենորդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2001 Դանիա Սկովլունդե
2001-2006 Դանիա Ակադեմիսկ
2006 Դանիա Բրոնդբյու
2007-2009 Դանիա Ակադեմիսկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Դանիա Ակադեմիսկ 31 (7)
2010-2012 Գերմանիա Բայեր Լևերկուզեն 10 (0)
2012   Գերմանիա Կայզերսլաուտերն 5 (0)
2012   Դանիա Կոպենհագեն 8 (3)
2012-2016 Դանիա Կոպենհագեն 91 (40)
2016-ներկա Նիդերլանդներ Ֆեյենորդ 58 (31)
Ազգային հավաքական
2009 Դանիա Դանիա Մ18 4 (1)
2009-2010 Դանիա Դանիա Մ19 12 (6)
2011 Դանիա Դանիա Մ20 1 (0)
2010-2012 Դանիա Դանիա Մ21 10 (1)
2011-ներկա Դանիա Դանիա 36 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2018

Նիկոլայ Յորգենսեն (դան․՝ Nicolai Jørgensen, հունվարի 15, 1991(1991-01-15)[1][2][3], Ballerup, Կոպենհագեն շրջան, Դանիա[4][5][6]), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆեյենորդի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորգենսենը Ակադեմիսկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի ապրիլի 2-ին՝ Սկիվեի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ֆրեմի դեմ խաղում[9]։ 2010 թվականի մայիսի 8-ին Յորգենսենը 2 գոլային փոխանցում տվեց Նեստվեդի դեմ խաղում[10]։ Հունիսի 6-ին՝ Ռոսկիլդեի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[11]։ Ակադեմիսկի կազմում Յորգենսենը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 12-ին Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Տավրիայի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[15]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով Սիդնեյ Սամին Վալենսիայի դեմ խաղում[16]։ 2012 թվականի հունվարին Յորգենսենը վարձավճարով միացավ Կայզերսլաուտերնին[17][18]՝ ակումբի կազմում անցկացնելով 5 հանդիպում[19]։

Կոպենհագեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 6-ին Յորգենսենը 1 տարվա վարձավճարով միացավ Կոպենհագենին։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ փոխարինման մտնելով Միդտյուլանի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[21]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կոպենհագենը գնեց Յորգենսենի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[22]։ Սեպտեմբերի 23-ին դանիացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սիլկեբորգի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[24]։ Իր առաջին մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Սյոներյուսկի դեմ խաղում Յորգենսենը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով[26]։ Նոյեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում[27]։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ դանիացին դուբլի հեղինակ դարձավ ՀԻԿ-ի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[28]։ 2015 թվականի ապրիլի 19-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[29]։ Մայիսի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[30]։ Մայիսի 14-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Վեստշելանի դեմ խաղում՝ օգնելով Կոպենհագենին նվաճել գավաթը[31]։

2015 թվականի հուլիսի 26-ին Յորգենսենը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[32]։ 2016 թվականի մարտի 3-ին նա խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կոպենհագենին[33]։ Մարտի 13-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլբորգի դեմ խաղում[34]։ Ապրիլի 17-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Բրոնդբյուի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[35]։ Մայիսի 5-ին նա գոլ խփեց Դանիայի գավաթի Օրհուսի դեմ խաղում[36]՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Մայիսի 26-ին՝ Էսբյերգի դեմ խաղում դանիացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[37]։ Կոպենհագենի կազմում Յորգենսենը անցկացրեց 137 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռանը Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ[38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո[40][41]։ Իր դեբյուտը Ֆեյենորդի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[42]։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում անցկացրեց օգոստոսի 7-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[43]։ Սեպտեմբերի 25-ին՝ Ռոդայի դեմ խաղում Յորգենսենը դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[44]։ 2017 թվականի մարտի 12-ին դանիացին հետ-տրիկ ձևակերպեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[45]։ 2016-17 մրցաշրջանում Յորգենսենը դարձավ 21 գոլի հեղինակ Էրեդիվիզիում[46]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[47][48] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[49], իսկ Ֆեյենորդը 1999 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[50][51]։

2017 թվականի օգոստոսի 5-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի Վիտեսի դեմ խաղում՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[52][53]։ Դեկտեմբերի 24-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոդայի դեմ խաղում[54]։ 2018 թվականի հունվարի 21-ին Յորգենսենը հեռացվեց խաղադաշտից Այաքսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[55]։ Ապրիլի 22-ին դանիացին գոլի հեղինակ դարձավ Դանիայի գավաթի եզրափակչի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[56]՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[57]։ 2017-18 մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[58]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորգենսենը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով Նիկլաս Բենդտներին Շվեդիայի դեմ ընկերական խաղում[59]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Չեխիայի դեմ խաղում[60]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[61]։ 2016 թվականի մարտի 24-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[62]։ Օգոստոսի 31-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[63]։

2018 թվականի մայիսին Յորգենսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[64][65]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[66]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Ավստրալիայի դեմ խաղում[67][68]։ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[69][70]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[71][72]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[73]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ակադեմիսկ 2008–09 1. Դիվիզիոն 8 0 0 0 8 0
2009–10 23 7 1 1 24 8
Ընդհանուր 31 7 1 1 0 0 0 0 32 8
Բայեր Լևերկուզեն 2010–11 Բունդեսլիգա 9 0 1 0 8 0 18 0
2011–12 1 0 0 0 2 0 3 0
Ընդհանուր 10 0 1 0 10 0 0 0 21 0
Կայզերսլաուտերն 2011–12 Բունդեսլիգա 5 0 0 0 0 0 5 0
Կոպենհագեն 2012–13 Սուպեր Լիգա 27 11 1 0 8 1 36 12
2013–14 16 7 2 0 6 1 24 8
2014–15 25 10 4 0 8 2 37 12
2015–16 31 15 5 2 4 2 40 19
Ընդհանուր 99 43 12 2 26 6 0 0 137 51
Ֆեյենորդ 2016–17 Էրեդիվիզի 32 21 3 2 6 2 1 0 42 25
2017–18 26 10 3 1 4 2 1 0 34 13
Ընդհանուր 58 31 6 3 10 4 2 0 76 38
Կարիերայի ընդհանուր 203 81 20 6 46 10 2 0 271 97

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[73]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 2 0
2012 1 0
2013 6 0
2015 7 1
2016 8 5
2017 6 2
2018 6 0
Ընդհանուր 36 8

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Նոյեմբերի 14, 2015 Ֆրենդս արենա, Ստոկհոլմ, Շվեդիա Շվեդիա Շվեդիա 1–2 1–2 Եվրո 2016 Որակավորում
2 Մարտի 24, 2016 ՄՍՀ Արենա, Հերնինգ, Դանիա Իսլանդիա Իսլանդիա 1–0 2–1 Ընկերական խաղ
3 2–0
4 Օգոստոսի 31, 2016 ԿԱՍԱ Արենա, Հորսենս, Դանիա Լիխտենշտայն Լիխտենշտայն 1–0 5–0
5 2–0
6 Նոյեմբերի 15, 2016 Էդեն Արենա, Պրահա, Չեխիա Չեխիա Չեխիա 1–1 1–1
7 Հունիսի 10, 2017 Կենտրոնական մարզադաշտ, Ալմաթի, Ղազախստան Ղազախստան Ղազախստան 1–0 3–1 ԱԱ 2018 Որակավորում
8 Սեպտեմբերի 1, 2017 Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա Լեհաստան Լեհաստան 3–0 4–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպենհագեն

Ֆեյենորդ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  5. 5,0 5,1 5,2 National-Football-Teams.com
  6. 6,0 6,1 6,2 Soccerbase.com
  7. «Denmark - N. Jørgensen - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Akademisk Boldklub - Skive IK, Apr 2, 2009 - 1. Division - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Akademisk Boldklub - Boldklubben Frem, Aug 30, 2009 - 1. Division - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Akademisk Boldklub - Naestved Boldklub, May 8, 2010 - 1. Division - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Akademisk Boldklub - FC Roskilde, Jun 6, 2010 - 1. Division - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «Official: Bayer Leverkusen sign Danish youngster Nicolai Jorgensen from AB Copenhagen | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Jörgensen unterzeichnet bis 2015». 2011 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «SK Tavriya Simferopol - Bayer 04 Leverkusen, Aug 26, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «Bayer 04 Leverkusen - Borussia Mönchengladbach, Aug 29, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  16. «Valencia CF - Bayer 04 Leverkusen, Nov 1, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Official: Bayer Leverkusen starlet Nicolai Jorgensen joins Kaiserslautern on loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  18. «Jorgensen loaned to Kaiserslautern - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «FC Copenhagen - FC Midtjylland, Jul 15, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «FC Copenhagen - Bröndby IF, Aug 18, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  22. «Jørgensen makes move permanent». 2015 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  23. «FC Copenhagen - Silkeborg IF, Sep 23, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «FC Copenhagen - Aalborg BK, Nov 11, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «FC Copenhagen - SönderjyskE, Oct 6, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «FC Copenhagen - FC Nordsjaelland, Nov 2, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  28. «FC Copenhagen - HJK Helsinki, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  29. «FC Copenhagen - FC Nordsjaelland, Apr 19, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  30. «FC Copenhagen - Esbjerg fB, May 3, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  31. «FC Vestsjaelland - FC Copenhagen, May 14, 2015 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  32. «Esbjerg fB - FC Copenhagen, Jul 26, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «FC Midtjylland - FC Copenhagen, Mar 3, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  34. «FC Copenhagen - Aalborg BK, Mar 13, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  35. «FC Copenhagen - Bröndby IF, Apr 17, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  36. «Aarhus GF - FC Copenhagen, May 5, 2016 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  37. «Esbjerg fB - FC Copenhagen, May 26, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  38. «Nicolai Jørgensen signs five-year deal». www.feyenoord.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  39. «Nicolai Jørgensen sold to Feyenoord | F.C. København». F.C. København (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  40. «Feyenoord sign Nicolai Jorgensen - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  41. «'Jorgensen voor 3,5 miljoen naar Feyenoord'». www.fr12.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  42. «Feyenoord Rotterdam - PSV Eindhoven, Jul 31, 2016 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  43. «FC Groningen - Feyenoord Rotterdam, Aug 7, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  44. «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Sep 25, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «Feyenoord Rotterdam - AZ Alkmaar, Mar 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  46. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  47. 47,0 47,1 «Jørgensen topscorer van Eredivisie- Feyenoord.nl» (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  48. «Nicolai Jørgensen topscorer van de Eredivisie». www.foxsports.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  49. 49,0 49,1 «Champions Feyenoord dominate Eredivisie Team of the Season | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  50. 50,0 50,1 «Feyenoord win first Eredivisie title in 18 years | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  51. UEFA.com. «Feyenoord win first Dutch title this century». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Feyenoord Rotterdam - Vitesse Arnhem, Aug 5, 2017 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  53. 53,0 53,1 «Jones the shootout hero as Feyenoord win Super Cup | The World Game». The World Game (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  54. «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Dec 24, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  55. «Ajax Amsterdam - Feyenoord Rotterdam, Jan 21, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  56. «AZ Alkmaar - Feyenoord Rotterdam, Apr 22, 2018 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  57. 57,0 57,1 «Robin van Persie scores as Feyenoord beat AZ Alkmaar to win Dutch Cup». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  59. «Denmark - Sweden, Nov 11, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  60. «Denmark - Czech Republic, Sep 8, 2012 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  61. «Sweden - Denmark, Nov 14, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  62. «Denmark - Iceland, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  63. «Denmark - Liechtenstein, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  64. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  65. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  66. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nicolai JORGENSEN - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  67. «Denmark - Australia, Jun 21, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  68. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - Australia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  69. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  70. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  71. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  72. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  73. 73,0 73,1 «Nicolai Jørgensen». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  74. «Danish Superliga 2013». www.dbu.dk (դանիերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  75. «FC Copenhagen clinch 11th Danish football title» (անգլերեն). 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  76. «Lions win dramatic DBU Cup final in extra time | F.C. København». F.C. København (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  77. IANS (2018 թ․ օգոստոսի 5). «Feyenoord win Dutch Super Cup». GulfNews. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Յորգենսեն» հոդվածին։