Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանություն
Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանություն | |
---|---|
Սպանության ձև | սպանություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ամսաթիվ | սեպտեմբերի 18, 2012 |
Սպանվածներ | 2 մարդ |
Ոստիկանության աշխատակիցներ Նիկոլա Հյուզը և Ֆիոնա Բոունը սպանվել են 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Մանչեստրի (Անգլիա) արվարձանում՝ Դեյլ Կրեգանի կողմից, որը մինչ այդ սպանել էր Մարկ Շորթին և նրա հորը՝ Դևիդին (սպանությունը տեղի է ունեցել նույն թվականի օգոստոսի 10-ին)[1]։
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցագործությունը տեղի է ունեցել Մանչեստր Հաթերսլիի արվարձանում։ Մոտ 10:30-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել անհայտ մի տղամարդ և հայտնել կողոպուտի մասին՝ նշելով հասցեն։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ֆիոնա Բոնը (32 տարեկան) և Նիկոլա Հյուզը (26 տարեկան)։ Առաջինը ոստիկանությունում աշխատել է 5 տարի, իսկ երկրորդը՝ 3 տարի։
Ոստիկանները մոտեցել են անհրաժեշտ տան դռանը։ Նրանց ընդառաջել է տղամարդը և գնդակահարել երկու ոստիկաններին։ Կատարվել է առնվազն 10 կրակոց և նռնակի պայթյուն։ Մարդասպանն օգտագործել է կիսաավտոմատ զենք և ձեռքի նռնակ[2]։
Սպանությունն աննախադեպ է դարձել բրիտանական ոստիկանության պատմության մեջ։ Հյուզը և Բոունը զինված չեն եղել (բրիտանացի ոստիկանները, որպես կանոն, իրենց հետ հրազեն չեն կրում)։ Հասարակության մեջ բարձրացել է ոստիկանների զինաթափության ճշտության հարցը։ Այնուամենայնիվ, հարցումների համաձայն՝ ոստիկանների մեծ մասը (82 %) դեմ է պարտադիր զենք կրելուն։ Մանչեստրյան շրջանի ոստիկանության պետ սըր Փիթեր Ֆեյխին այսպես է մեկնաբանել իրավիճակը․
Մենք ջերմորեն հավատում ենք ոստիկանության բրիտանական գործելաոճին, որի դեպքում նրա աշխատակիցները զենք չեն կրում։ Ցավոք, մենք Ամերիկայի և այլ երկրների օրինակով տեսնում ենք, որ ոստիկանական ատրճանակի առկայությունը չի նշանակում, որ նրան չեն գնդակահարելու[3]։ |
2013 թվականին Դեյլ Կրեգանը մեղավոր էր ճանաչվել Մարկ Շորթի, Դևիդ Շորթի, Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման[4]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ֆիոնա Բոունի գերեզմանը |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Дейл Креган доставлен в суд под многочисленной охраной тяжеловооружённых полицейских
- ↑ Беспрецедентное убийство женщин-полицейских потрясло Британию
- ↑ Почему полицейские в Великобритании не носят оружие
- ↑ «Dale Cregan admits father and son murders in Manchester». BBC News. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.