Նյուտ Գինգրիչ
Նյուտ Գինգրիչ անգլ.՝ Newt Gingrich | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Էմորիի համալսարան (1965)[1], Թուլեյնի համալսարան (1968)[1], Baker High School? (1961)[1], Թուլեյնի համալսարան (1971)[1], Baker High School?, Tulane University School of Liberal Arts? և Ջորջիայի քոլեջ և պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, վիպասան, գրող, ուսուցիչ և պատմաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 17, 1943[2][3][4][…] (81 տարեկան) |
Ծննդավայր | Հարիսբուրգ, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Newton Leroy Gingrich |
Ամուսին | Callista Gingrich? |
Կայք՝ | newt.org |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նյուտոն Լերոյ «Նյութ» Գինգրիչ (անգլ.՝ Newton Leroy "Newt" Gingrich, հունիսի 17, 1943[2][3][4][…], Հարիսբուրգ, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս և գործարար[6]։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ (1995-1999)։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում եղել է պատմության պրոֆեսոր (պատմության դոկտորական աստիճան)։ ԱՄՆ պատմության մեջ է մտել որպես «Հանրապետական հեղափոխության» գաղափարաբան։ 1994 թվականին Հանրապետական կուսակցությունը չորս տասնամյակի ընթացքում առաջին անգամ վերահսկողություն է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ (գումարած 54 տեղ Ներկայացուցիչների պալատում՝ ընդամենը 230 տեղ, մեծամասնության մինիմումի դեպքում՝ 218 տեղ և 53 տեղ Սենատում՝ մեծամասնության մինիմումի դեպքում՝ 51 տեղ)՝ որպես սեփական ծրագիր օգտագործելով «պայմանագիր Ամերիկայի հետ» մանիֆեստ քաղաքականությունը։ 1995 թվականին Թայմի կողմից արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը։ Նույն 1995 թվականի վերջին Գինգրիչի և նախագահ Բիլ Քլինթոնի միջև լուրջ տարաձայնություններ են տեղի ունեցել[7]։ 1996 թվականի դաշնային բյուջեի ձևավորման շուրջ։ Հանրապետական մեծամասնությունը մերժել է սոցիալական ծախսերի ավելացման մասին նախագահի որոշումը, իսկ Քլինթոնը վետո է դրել ընդդիմախոսների որոշման վրա։ Փակուղուց դուրս գալու ելք այդպես էլ չի գտնվել, ինչն ազդել Է Քլինթոնի վարկանիշի վրա[8], ինչպես նաև 1996 թվականի ընտրություններում հանրապետականները 8 տեղ են կորցրել Ներկայացուցիչների պալատում[9]։ 1996 թվականին Գինգրիչը պարգևատրվել է ԱՄՆ անվտանգության քաղաքականության կենտրոնի «Կրակի պահապան» դիպլոմով։
Նյուտ Գինգրիչը եղել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի նախաձեռնողներից մեկը[10], բայց քանի որ այդ որոշումը բավական հայտնի չէր[11], հանրապետականները 1998 թվականի հերթական միջանկյալ ընտրությունների ժամանակ 5 տեղ կորցրեցին Ներկայացուցիչների պալատում։ Գինգրիչը այդ անհաջողությունից հետո հրաժարական է տվել խոսնակի պաշտոնից և հեռացել խորհրդարանից (սակայն Քլինթոնի իմպիչենտն, այնուամենայնիվ, քննարկվել է Ներկայացուցիչների պալատում և հավանության արժանացել 1998 թվականի դեկտեմբերին)։
Վերջին տարիներին Գինգրիչը հանդես է եկել որպես քաղաքական վերլուծաբան և մեկնաբան։ 2011 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Ջորջիա նահանգի հերթական նախագահական ընտրություններում[12]։ Հանդիսանում էր Բարաք Օբամայի վարչակազմի հետևողական և կոշտ քննադատը[13]։
2012 թվականի հունվարի 21-ին վստահ հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայի նահանգում հանրապետական փրայմերիզներում[14]։
Ներկայումս ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ աշխատակից է (անգլ.՝ American Enterprise Institute)։
Նախագահական քարոզարշավ 2012
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրողներն արդեն 2011 թվականի մարտին հայտարարել էին 2012 թվականի նախագահական մրցապայքարին Նյուտ Գինգրիչի մասնակցության մասին, սակայն պաշտոնապես նա արշավն սկսել է 2011 թվականի մայիսի 11-ին՝ այդ մասին հայտարարելով Թվիթթերի և ՅուԹյուբի միջոցով։ Ըստ realclearpolitics.com կայքի` նրա ազգային վարկանիշը մինչև 2011 թվականի նոյեմբերը 5-10 տոկոս էր, իսկ նոյեմբերին Գինգրիչի վարկանիշն աճել է մինչև 35 տոկոս[15] և հանրապետական թեկնածուների շրջանում` մինչև առաջին տեղ։ Սակայն հետագայում աջակցությունը նվազել է և կազմել շուրջ 25 տոկոս, իսկ հարցումներում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Գինգրիչն արդյունքում առաջ է անցել միայն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիից։
Նյուտը պարտվել է[16] Այովայի (4-րդ տեղ) և Նյու Հեմփշիրի (4-րդ տեղ) առաջին ընտրություններում, սակայն հաղթել է Հարավային Կարոլինայում։ Աստիճանաբար նա դարձել է հանրապետական թեկնածուներից երրորդը՝ Ռոմնիից և Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիք Սանտորումից հետո։ Նրա հաջորդ հաջողությունը ընտրությունների ժամանակ եղել է 2012 թվականի մարտի 6-ին Ջորջիա նահանգում տարած «սուպեր-երեքշաբթիի» հաղթանակը[17]։
Նրա քարոզարշավը Ժակ Բեռլիներբլաուն անվանել է «անմոռանալի աղմկոտ»[18]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գինգրիչը վառ արտահայտված աջ-պահպանողական թեկնածու է[19]։ Նա դեմ է աբորտներին[20], շրջակա միջավայրի պահպանման և «սոցիալական» ավելորդ ծախսերին[21][22], նույնասեռ ամուսնություններին և անօրինական ներգաղթմանը[23], կողմ է ահաբեկչության դեմ անզիջում պայքարին[24][25]։ Գինգրիչն աջակցում է դաշնային օրենսդրության ստեղծմանը, որն արգելում է Միացյալ Նահանգների ցանկացած իրավասության մեջ շարիաթի կիրառումը դատարաններում[26]։ Արտաքին քաղաքականության մեջ Գինգրիչը «վտարանդի երկրների» նկատմամբ «կոշտ որոշումների» կողմնակից է[27]։ Նյուտ Գինգրիչը բացասաբար է արտահայտվում նախագահ Բարաք Օբամայի գործունեության մասին, նրան հրապարակայնորեն անվանել է «պատմության մեջ ամենաարմատական նախագահը» և պնդել է, որ անհրաժեշտ է «փրկել Ամերիկան» և կանգնեցնել «Օբամայի աշխարհիկ սոցիալիստական մեքենան»[28][29]։ Նախկին խոսնակը 2010 թվականին քննադատել է նաև Էնդի Քարդին՝ Ջորջ Ուոքեր Բուշի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին[30]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գինգրիչն աջակցում է մասնավոր բիզնեսին և նրա ազատությանը պետական միջամտությունից։ Նա դեմ է հարկերի ավելացումը, որոնք հետագայում ծախսվում են սոցիալական նպաստների վրա, և դրանով իսկ ստեղծվում է աղքատության «պահանջարկ»[31]։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գինգրիչը զբաղվում է հնէաբանությամբ[32] և աստղագիտությամբ[33][34]։
Կրոնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուտը մեծացել է լյութերական ընտանիքում[35]։ Նա դպրոցն ավարտելուց հետո եղել է հարավային բապտիստ, սակայն 2009 թվականի մարտի 29-ին անցել է իր կնոջ՝ Կալիստա Բիսեկի դավանանքին՝ կաթոլիկությանը[36][37]։ Նա այդ որոշումը վերջնականապես կայացրել է 2008 թվականին, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում[38]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք անգամ ամուսնացել է․ առաջին ամուսնությունից ունի 2 դուստր։
- Ավագ դուստրը՝ Քեթի Գինգրիչ Լաբբերսը, Գինգրիչ Քումունիքեյշնսի նախագահն է[39], իսկ կրտսեր դուստրը՝ Ջեքի Գինգրիչ Կաշմենը՝ գրող, պահպանողական սյունակագիր, և քաղաքական մեկնաբան[40], որի գրքերը ներառում են 5 սկզբունքներ հաջող կյանքի համար, որի համահեղինակն է նաև Նյուտ Գինգրիչը։
- 1998 թվականին բացահայտվել է նրա ապօրինի կապը Կալիստա Բիսեկի հետ, որը դարձել է նրա 3-րդ կինը։
- Նյուտ Գինգրիչի քույրը՝ Կանդիս Գինգրիչը, չի թաքցնում իր համասեռամոլությունը և ակտիվորեն մասնակցում է գեյերի և լեսբուհիների իրավահավասարության համար մղվող պայքարին[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119450127 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «The house that Newt built». The Washington Post. 2011 թ․ նոյեմբերի 26.
- ↑ Alan Fram (1995 թ․ նոյեմբերի 13). «Clinton Vetoes Borrowing Bill -- Government Shutdown Nears As Rhetoric Continues To Roil». Associated Press. The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Yglesias, Matt (2010 թ․ նոյեմբերի 1). «Did the 1995 Government Shutdown Boost Public Approval of Bill Clinton?». ThinkProgress. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Langer, Gary (2007 թ․ սեպտեմբերի 28). «Gingrich as Speaker: Remembering When». ABC News. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ By JAKE TAPPER (@jaketapper) (2007 թ․ մարտի 9). «Gingrich Admits to Affair During Clinton Impeachment – ABC News». Abcnews.go.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «The Speaker Steps Down», The New York Times, November 8, 1998.
- ↑ Hamby, Peter (April 23, 2010) «Gingrich to help Iowa GOP raise money» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, CNN.com. Retrieved April 23, 2010.
- ↑ http://www.newt.org/welcome Paychecks or Food Stamps? | Newt.org
- ↑ «В Южной Каролине выбрали соперника Б.Обамы :: Политика :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ RealClearPolitics — Election 2012—2012 Republican Presidential Nomination
- ↑ RealClearPolitics — Latest Election Polls
- ↑ ИТАР-ТАСС: На первичных выборах в Джорджии побеждает Гингрич
- ↑ Секуляризм – это не атеизм | Мир | ИноСМИ - Все, что достойно перевода
- ↑ «Gingrich's presidential step raises questions for Fox News». CNN. 2011 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Protecting Life and Religious Liberty». Newt 2012. Newt Gingrich 2012 Presidential Election Candidate Headquarters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Amira, Dan (November 15, 2011). "The Many Egregious Flip-flops of Newt Gingrich ". New York.
- ↑ Miller, Emily (2011 թ․ հունվարի 19). «ObamaCare Repeal Passes the House». Human Events. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Marr, Kendra (2010 թ․ դեկտեմբերի 2). «Newt Gingrich wants immigration overhaul». Politico. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ Newt Gingrich’s Urge to Terrify and Spy on Americans
- ↑ The Quotable Newt Gingrich
- ↑ Ure, Laurie (2010 թ․ նոյեմբերի 1). «Oklahoma voters face question on Islamic law». CNN. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Abramowitz, Michael (2006 թ․ հուլիսի 19). «Conservative Anger Grows Over Bush's Foreign Policy». The Washington Post. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Gingrich: 'The Secular Socialist Machine Represents As Great A Threat To America As Nazi Germany». Liberaland. Alan Colmes. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Gingrich, Newt (2010 թ․ ապրիլի 8), Becoming the Party of Yes, 2010 Southern Republican Leadedhip Conference, New Orleans: Newt.org, Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին
{{citation}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) Արխիվացված է Հունվար 2, 2011 Wayback Machine-ի միջոցով: - ↑ Barr, Andy (2010 թ․ սեպտեմբերի 13). «Andy Card: Newt Gingrich is not 'helpful'». Politico. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Реванш консерваторов». Lenta.ru. 23 января 2012.
- ↑ Hendrik Hertzberg (1995 թ․ հուլիսի 17). «Cookie Monster». The New Yorker.
- ↑ Gingrich, Newt (2008 թ․ հունիսի 30). «Space first, NASA second». Aviation Week & Space Technology.
- ↑ «A few words with Newt Gingrich». The Space Review. 2006 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Religion still affects voters' views of candidates». The Republic. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=410
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Newt swims the Tiber». GetReligion. 2009 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ New York Times: «Gingrich Represents New Political Era for Catholics» December 17, 2011
- ↑ «Newt Gingrich on why he became a Catholic». Politico.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Robert Yoon (2011 թ․ մարտի 2). «Fox-less Newt remains gainfully employed». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Jackie Gingrich Cushman—Conservative Columnist and Political Commentator». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Speaker’s Sister Now Speaking Out(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուտ Գինգրիչ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հունիսի 17 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ