Նոթր Դամի համալսարան
Տեսակ | մասնավոր համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, կաթոլիկական համալսարան, ակադեմիական հրատարակիչ և ազատ հասանելիության հրատարակություն |
---|---|
Կարգախոս | Vita, Dulcedo, Spes |
Հիմնադրված է | նոյեմբերի 26, 1842 |
Հիմնադրիր | Edward Sorin? |
Ընդհանուր անձնակազմ | ▲6226 մարդ (սեպտեմբեր 2020)[2] |
Անդամակցություն | ORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], IIIF Consortium[7], Ատլանտյան ափագծի վեհաժողով, ArXiv[8], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[9][10][11], DataCite?[12], Կրթության ամերիկյան խորհուրդ[13], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[14], Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[15], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[16], Հետազոտական գրադարանների կենտրոն[17] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[18] |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Սաութ Բենդ |
Հասցե | 400 Main Building, Notre Dame, IN, 46556[2] |
Կայք | nd.edu(անգլ.) |
University of Notre Dame Վիքիպահեստում |
Նոթր Դամի (Նոթր Դեյմի) համալսարան (անգլ.՝ University of Notre Dame du Lac), կաթոլիկ մասնավոր էլիտար համալսարան, որը կառուցվել է 1842 թվականին՝ ֆրանսիացի քահանա Էդվարդ Սորինի կողմից։
Համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Սաութ-Բենդ քաղաքում (Ինդիանա), որտեղ Չիկագոյից հասնելու ամար պահանջվում է երկու ժամ։
Համալսարանում սովորում է 10 000 ուսանող, մի քանի տարի շարունակ նա համարվում է ԱՄՆ-ի քսան լավագույն համալսարաններից մեկը։ Մինչև 1972 թվականը այնտեղի ուսանողները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։
Համալսարանի խորհրդանիշը համարվում է ոսկե գմբեթով մայր տաճարը, որի վերևում կանգնած է Կույս Մարիայի արձանը։
Ամերիկյան աստղագետների խումբը՝ Դեյվիդ Բենեթի գլխավորությամբ, հայտարարեց, որ նրան գրավիտացիոն միկրոլինզիրացիայի հաջողվեց ֆիքսել մոլորակի արբանյակը, որը Երկիր մոլորակից գտնվում է 1800 լուսային տարիներ։ Այդպիսի բան տեղի է ունեցել առաջին անգամ[19]։
Համալսարանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականության և մշակույթի քոլեջ - առաջին և ամենախոշոր քոլեջը, որը կառուցվել է 1842 թվականին։ Կազմված է 20 բաժնից, ուսուցումը կատարվում է ըստ մասնագիտությունների՝ արտահայտչական գրականություն, հումանիտար և սոցիալական գիտություններ։
- Գիտությունների քոլեջ - կառուցվել է 1865 թվականին, մասնագիտություններն են կենսաբանությունը, քիմիան, մաթեմատիկան, ֆիզիկան, նախամասնագիտական պատրաստում։
- Ճարտարապետության քոլեջ - կառուցվել է 1899 թվականին։ Ծրագրի ուսուցումը տևում է 5 տարի, մեկ տարին բոլոր ուսանողները անցկացնում են Հռոմում։
- Տեխնիկական քոլեջ - կառուցվել է 1920 թվականին։ Մասնագիտությունները՝ տիեզերական արդյունաբերություն և մեքենաշինություն, քիմիական և կենսամոլեկուլային արդյունաբերություն, քաղաքային շինարարություն ը երկրաբանություն, համակարգչային գիտություններ և էլեկտրոտեխնիկա։
- Մենդոզի անվան բիզնես քոլեջ - կառուցվել է 1921 թվականին։ Ուսուցումը իրականացվում է ըստ մասնագիտությունների. հաշվապահական գործ, ֆինանսներ, մենեջմենթ և մարքեթինգ: Համալսարանը ունի աշխարհում ամենամեծ համալսարանական գրադարանը (ավելի քան 3 միլիոն տպագիր հրատարակություն)։
Այստեղ տեղի են ունենում մեծ թվով հետազոտական աշխատանքներ՝ տարբեր ոլորտներում, ստեղծվել են մի քանի հետազոտական ինստիտուտներ։
Ներկայիս ժամանակներում համալսարանում սովորողների թիվը կազմում է մոտ 12 000 մարդ, նրանցից 21-24%-ը շրջանավարտների երեխաներն են, 37%-ը ծագումով Միջին Արևմուտքից են։ Ուսանողների շրջանում կան ԱՄՆ-ի բոլոր նահանգների և 100 երկրների ներկայացուցիչներ, իսկ 83%-ը կաթոլիկներ են։
Համալսարանը հրատարակում է երեք թերթ, մի քանի ամսագրեր, ունի իր սեփական հեռուստատեսական և ռադիո ստուդիաները։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ ուշադրություն հատկացվում սպորտին, գոյություն ունի համալսարանի 26 թիվ՝ 13 սպորտային դիսցիպլինայով։
Համալսարանի ֆուտբոլային թիմը՝ «Notre Dame Fighting Irish», համարվում է ԱՄՆ-ի լավագույններից մեկը, մտնում է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի մեջ։ Լավ պատրաստված է նաև բասկետբոլի թիմը։
Համալսարանի տարածքում տեղակայված են երկու մարզադաշտ, նրանցից ամենամեծը ունի ավելի քան 80 000 տեղ, մատչերի բոլոր տոմսերը գնվում են մատչից երկար ժամանակ առաջ։
Հայտնի դասախոսներն ու շրջանավարտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Օդի - փիլիսոփայության պրոֆեսոր
- Թեոդոր Հեսբուրգ - փիլիսոփայության պրոֆեսոր, ունի ամենամեծ քանակությամբ պատվավոր բժշկի կոչումները աշխարհում
- Վիտորիո Հյոսլե - փիլիսոփայության պրոֆեսոր
- Փիթեր վան Ինվագեն - փիլիսոփայության պրոֆեսոր
- Ալասդեր Մաքինթայր - փիլիսոփայության պրոֆեսոր
- Էլվին Պլանտինգա - փիլիսոփայության պրոֆեսոր
Շրջանավարտները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիկ Վիշաուս - ամերիկյան դերասան, 1995 թվականին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում
- Խոսե Նապոլեոն Դուարտե - Սալվատորի նախագահ (1984—1989)
- Ալեքսանդր Հեյգ (չի ավարտել ուսումը), ամերիկյան զորապետ, պետական գործիչ և դիվանագետ
- Կոնդոլիզա Ռայս — ԱՄՆ-ի 66-րդ քարտուղարը (2005—2009)
- Ջեյմս Ուեզերբի - ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց
- Դոնահյու Ֆիլ - հաղորդավարուհի
- Ֆիլբին Ռեջիս - հաղորդավարուհի
- Թեդ Լեո - երաժիշտ
- Ուիլիամ Մեյփոթեր - դերասան
- Ջորջ Վենդտ (չի ավարտել ուսումը) - դերասան
- Մերիել Զագունիս - սուսերամարտում օլիմպիական չեմպիոն
- Ադրիաս Դանթլի - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
- Բիլ Լեյմբիր - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.nd.edu/about/history/
- ↑ 2,0 2,1 IPEDS — 1992.
- ↑ https://orcid.org/members/001G000001EA40cIAD-university-of-notre-dame
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://www.aau.edu/newsroom/press-releases/six-leading-research-universities-join-association-american-universities
- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
- ↑ https://web.archive.org/web/20230803111744/https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-07-21.pdf
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ «Աստղագետերը գտել են Ավատարի հայրենիքը». Day.Az. 2013 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթր Դամի համալսարան» հոդվածին։ |
|