Նուպար Սնկրյան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նուպար Կարապետի Սնկրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1922 (102 տարեկան) Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն (1943) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1954) |
Պարգևներ |
Սնկրյան Կարապետի Նուպար (մայիսի 15, 1922, Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն), հայ խորհրդային խմբավար։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուպար Սնկրյանը ծնվել է Ռոդոսթոյում (այժմ՝ Թուրքիայում)։ 1943 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1954 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1946-1948 թթ.՝ Երևանի ռադիոկոմիտեի երգչախմբի, 1957-1961 թթ.՝ Հայաստանի պետական երգչախմբի խմբավար։ Ղեկավարել է բազմաթիվ ինքնագործ երգչախմբեր, այդ թվում՝ 1955-1982 թթ.՝ ժողոնրդական կոլեկտիվ Երևանի Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինկան գործարանի արական երգչախումբը (Երիտասարդության և ուսանողության համաշխարհային VI փառատոնի գեղարվեստական մրցույթի դափնեկիր, 1957, Մոսկվա), որի հետ հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Լեհաստանում, Բուլղարիայում։ 1961 թվականից զբաղվել է նաև մանկավարժությամբ, 1974 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (խմբավարություն)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Նուպար Սնկրյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 482)։ |