Շանթ Սարգսյան (նկարիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Շանթ Սարգսյան | |
---|---|
Ի ծնե | Շանթ Վարոսի Սարգսյան |
Ծնվել է | 1919, հուլիսի 1 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Վախճանվել է | 2000, հոկտեմբերի 2 |
Մահվան վայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Հենրիկ Նիկոյան |
Պարգևներ |
Շանթ Վարոսի Սարգսյան (հուլիսի 1, 1919, Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հոկտեմբերի 2, 2000, Գյումրի, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1978)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շանթ Սարգսյանը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրապոլում։ 1937 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1945-1978 թվականներին եղել է Գյումրիի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1945-1977 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավար, 1978 թվականից՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի տնօրեն[1][2]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծել է բնանկարներ, թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։
- «Ինքնանկար», 1937
- «Հին Լենինականը», 1943
- «Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյան», 1949
- «Նոր թաղամաս Լենինականում», 1965
- «Մանածագործուհին», 1967
- «Մայրամուտ ձմռանը», 1977
- «Դիլիջան տանող ճանապարհը», 1978
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում և Գյումրիում (1979)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Շանթ Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.