Շուշիի ազատագրում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Թվական | 1992թ.Մայիսի 8-9 |
---|---|
Մասն է | Արցախյան ազատամարտ |
Վայր | Շուշի, Արցախ |
Արդյունք | Շուշիի ազատագրում |
Հակառակորդներ | |
Արցախ | Ադրբեջանական Հանրապետություն չեչեն վարձկաններ |
Հրամանատարներ | |
Արկադի Տեր-Թադևոսյան Վալերի Չիթչյան[1] Արկադի Կարապետյան Սեյրան Օհանյան[1] Սամվել Բաբայան[1] | Էլբրուս Օրուջև Էլխան Օրուջև Շամիլ Բասաև |
Կողմերի ուժեր | |
Մոտ 1700 զինծառայող[1] | 2300 զինծառայող[1] |
Ռազմական կորուստներ | |
| |
70 - 300[2] | |
Ընդհանուր կորուստներ |
Շուշիի ազատագրում (հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավում անվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշիի կոտորածներ 1920
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվեց Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց, մյուսները տեղահան արվեցին։
Արցախյան շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական գործողությանը նախորդած իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի ռմբակոծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը։ Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։
Ինքնապաշտպանության ուժերի 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումն ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական նախադրյալներ Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։
Առանձին ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։
Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։
Հարսանիք լեռներում ռազմագործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց[1]։
Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը[1]։
Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը[1]։
Քաղաքի հրդեհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը» (արխիվացված)։
- ↑ Դե Վաալ, Թոմաս, «Սև Այգի» (Black Garden, էջ. 314.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |