Մարմնի երկարությունը հասնում է 35-38 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 16 սմ-ի։ Գրեթե ամբողջ մարմինը պատված է վառ դեղին փետուրներով։ Աչքերի շուրջը սպիտակ է։ Փետուրների հիմնական մասը դեղին է, սակայն թևերի ծայրի մի փոքր հատված ունի մուգ կանաչ գունավորում։ Պոչը դեղին է։ Ունի խոշոր և հզոր կեռ քիթ։
Վայրի թռչուններ են և հաճախ հանդիպում են փոքրիկ խմբերով։ Բացառություն է կազմում միայն բազմացման շրջանը։ Ապրում են այնպիսի անտառներում, որոնք ավելի մոտ են որևէ գետին կամ այլ ջրատարածության։ Նախընտրում են բույն կառուցել ծառերի վրա։ Նրանք կարողանում են արագորեն թռչել մի ծառից մյուսը։ Չափազանց աղմկոտ թռչուններ են և նրանց ձայնը կարելի է լսել հեռվից։
Ոսկե արատինգաները բազմանում են ծառերի վրա և ձվադրում ծառերի վրա, դնելով 3-5 ձու։ Թռչունների ինկուբացիոն շրջանը տևում է 22-ից 24 օր, սակայն նորածին ձագերը կարողանում են բնից հեռանալ 6-7 շաբաթական հասակում։