Որսորդական գործիքներ և միջոցներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Որսորդական գործիքներ և միջոցներ, արդյունագործական գազանների և թռչունների որսի համար գործածվող միջոցներ։ Բաժանվում են ակտիվ (որսորդական հրացան, նետ ու աղեղ, ցանցեր, որսական կենդանիներ) և որոգայթային (թակարդ, ծուղակ, որսափոս, որսարկղ և այլն) ձևերի։ Ակտիվ միջոցներից առավել գործածական են ողորկափող, ակոսափող և կոմբինացված մեկ, երկու և բազմափողավոր հրացանները։ Որսացանցերը (որոգայթացանց, ցանցապարկ, վրանացանց, մեծ որսացանց, ձեռքի ցանցապարկ, կածանցանց և այլն) օգտագործվում են հիմնականում կենդանիներին և թռչուններին ողջ բռնելու և կենդանաբանական այգիներ կամ այլ վայրեր տեղափոխելու ու նշագրելու նպատակով։ Որսկան կենդանիներից և թռչուններից են՝ քերծեները, որսաշները, վագրակատուն, քարարծիվը, բազեն, ճախրուկը, շահենը և այլն։ Որոգայթներից հիմնականում գործածվում են թակարդները և ծուղակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 653)։ |