Վայրի բնության մեջ պահպանվել է մոտ 200 չինական ալիգատոր, գտնվում է անհետացման վտանգի տակ և ներառված է Միջազգային Կարմիր Գրքում։ Կոկորդիլոսների ամենափոքր տեսակն է, մարմնի երկարությունը հասնում է 2 մետրի[1]։
Չինական ալիգատորի մասին առաջին տեղեկությունները վերաբերվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին, որտեղ նշվում է այս կենդանիների տարածված լինելը նաև Կորեայում։ 1998 թ. գիտնականների մի խումբ հաշվարկել է, որ չինական ալիգատորների տարաշման շրջանը վերջին 12 տարիներին պակասել է մոտ 10 անգամ[2]։
Ալիգատորները գիշատիչ կենդանիներ են և վարում են հիմնականում գիշերային կյանք։ Հասուն տեսակները սնվում են ձկներով, օձերով, ջրային կենդանիներով և այլն։ Ավելի երիտասարդների կերակուր է հանդիսանում միջատներն ու այլ անողնաշարավորները[3]։
↑Behler, J., D. Behler. 1998. Alligators and Crocodiles. Stillwater: Voyager Press.
↑Mertz, L. 2003. Alligators and caimans. Pp. 171-176 in M. Hutchins, J. Murphy, N. Schlager, eds. Grizmek's Animal Life Encyclopedia, Vol. 7, 2 Edition. Farmington Hills, Michigan, USA: Gale Group.