Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ
Տեսակ | երկնաքեր |
---|---|
Երկիր | Չինաստան[1] |
Տեղագրություն | Հուջիալու ենթաշրջան[1] |
Փողոց | Guanghua Road? |
Բարձրություն | 234 մետր |
Հարկեր | 44 |
Վերելակներ | 75 |
Սեփականատեր | China Media Group? |
Բնակիչ | Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն |
Հիմնադրված է | մայիսի 16, 2012 |
Բացված | մայիսի 16, 2012 |
Շինարար | China State Construction Engineering Corporation? |
Ճարտարապետ | Office for Metropolitan Architecture? |
Ճարտարագետ | Arup |
Պատվիրող | Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն |
Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ (չինարեն՝ 中央广播电视总台光华路办公区), (փինյին Zhōngyāng guǎngbō diànshì zǒngtái guānghuálù bàngōngqū), հայտնի է նաև «Մեծ տաբատ» անունով[2], համարվում է Պեկինի բիզնես կենտրոն։ Շենքը պատկանում է Չինաստանի կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության կայանին և նախագծվել է Ռեմ Կոլհասի և նրա ղեկավարման տակ գտնվող «Մետրոպելիտեն» ճարտարապետական գրասենյակի (Office for Metropolitan Architecture) կողմից[3]։
2007 թվականին Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակը ամերիկյան «Թայմ» ամսագրի կողմից հռչակվել է որպես «Աշխարհի լավագույն ճարտարապետական կառույցներ»-ից մեկը։ Շենքի կառուցման աշխատանքերի վրա ծախսված գումարը կազմում է 5 միլիարդ յուան։ Շենքի հյուսիսային հատվածի մի մասը (Բ հատված) վնասվել է 2009 թվականի փետրվարի 9-ի Լապտերների տոնի ժամանակ բռնկված հրդեհի արդյունքում։ Վնասված հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են 2009 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2012 թվականի մայիսի 16-ին[4]։ Սպորտային ալիքն առաջինն էր, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ տեղափոխվեց նոր կայան[5]։
2013 թվականին հունիսի 17-ին Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակի միջոցով պաշտոնապես հեռարձակվեց 24 հեռուստաալիքներ[6]։ Շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 19-ին[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի մարտին սկսվեցին նոր կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ 2001 թվականի մայիսին Ռադիոյի և և հեռուստատեսության պետական վարչությունը պաշտոնապես դիմում է ներկայացրել Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովին՝ նոր կայան կառուցելու համար։ 2002 թվականին Պետական խորհուրդը սկզբունքորեն համաձայնություն տվեց նոր կայանի կառուցման համար։ 2002 թվականի փետրվարին Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց նոր կայանի կառուցման նախագիծը և սկսեց նախագծային սխեմայի համար հայտ ներկայացնելու աշխատանքները։ 2002 թվականի հուլիսին ընտրվեց Ռեմ Կոլհասի նախագիծը։ 2004 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ հիմնաքարի տեղադրման արարողությունը։ 2005 թվականին կայացավ շենքի Ա և Բ հատվածների հիմնադրման արարողությունը։
Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուսատատեսության գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինի Չաոյան թաղամասի Արևելյան երրորդ օղակաձև ճանապարհին։ Այն զբաղեցնում է 19700քմ տարածք, շինարարական մակերեսը կազմում է 550000 քմ, ամենաբարձր կետն ունի 234 մետր բարձրություն։
Քննադատություն և հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինարարության ֆինանսավորման վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի շինարարական նախագծի համար նախատեսված գումարը սկզբում կազմել է մոտ 20 միլիարդ[8]։ Բացի այդ «Մետրոպելիտեն» ճարտարապետական գրասենյակի (Office for Metropolitan Architecture) նախագծային վճարը կազմում էր 350 միլիոն յուան[9], որն էլ գերազանցում էր ճարտարապետական ընկերությունների առաջարկած գումարին։
Բացի այդ 2009 թվականի հերդեհի արդյունքում վնասված և վերականգնված Բ հատվածը դեռևս շահագործման չի ենթարկվում, ուստի կա շենքի այդ հատվածի քանդման կեսակետը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Շենքի պատկերը վերևից
-
Պատկեր շինարարական աշխատանքներից (2006 թվական)
-
Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ
-
Տեսարան դեպի Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ
-
Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության մշակութային կենտրոն
-
2009 թվականի փետրվարի 9-ին տեղի ունեցած հրդեհի լուսանկար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 京华时报. «"大裤衩"其实叫"智窗"?» (Chinese (China)). 搜狐网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «CCTV – HEADQUARTERS, CHINA, BEIJING, 2002». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «中央电视台新台址主楼竣工 体育频道将率先入驻». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «CCTV-5更名为奥运频道 央视新址已开始直播» (Chinese (China)). 新浪娱乐. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «2013年6月17日《新闻联播》国内联播快讯». Արխիվացված օրիգինալից 2014年9月2日-ին. Վերցված է 2013年10月17日-ին.
- ↑ 宋心蕊; 赵光霞. «中央广播电视总台正式揭牌 小尼晒合影称见证历史». 人民网 (Chinese (China)). 北京. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «央视新址经济账». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «再问央视大火». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ կատեգորիայում։ |
- 中央电视台新台址Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
- 2007世界十大建筑奇迹--中央电视台总部大楼Արխիվացված 2008-12-03 archive.today
- 中央电视台新总部大楼:大国雄心之建筑版(չաշխատող հղում)
- 中央电视台总部大楼Արխիվացված 2016-03-24 Wayback Machine