Պյոտր Վոլոկիտին
Պյոտր Վոլոկիտին | |
---|---|
ռուս.՝ Пётр Григорьевич Волокитин | |
ապրիլի 25, 1926 - նոյեմբերի 6, 1956 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Ստուդյոնիե Խուտորա (գյուղ, Լիպեցկի շրջան), Q23895201?, Լիպեցկի շրջան |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1944-1956 |
Կոչում | ավագ լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հունգարական հեղափոխություն և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Պյոտր Գրիգորևիչ Վոլոկիտին (ռուս.՝ Пётр Григорьевич Волокитин, 25 ապրիլի, 1926, Ստուդյոնիե Խուտորա (ներկայում՝ Լիպեցկի շրջան, Լիպեցկի մարզ) – 6 նոյեմբերի, 1956, Բուդապեշտ, Հունգարիա), Խորհրդային բանակի ավագ լեյտենանտ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Վոլոկիտինը ծնվել է 1926 թվականի ապրիլի 25-ին Ստուդյոնիե Խուտորա գյուղում (ներկայում՝ Լիպեցկի շրջան, Լիպեցկի մարզ), գյուղացու ընտանիքում։ Դպրոցում սովորել է մինչև յոթերորդ դասարանը։ 1944 թվականին զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1948 թվականին Վոլոկիտինն ավարտել է Մոլոտովի ռազմական հետևազորային ուսումնարանը։ 1956 թվականի աշնանն արդեն գվարդիայի ավագ լեյտենանտ Պյոտր Վոլոկիտինը օդադեսանտային զորքերի 381-րդ գվարդիական պարաշյուտային-դեսանտային գնդի 31-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրաձգային դասակի հրամանատար էր։ Աչքի է ընկել 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման ժամանակ․ այդ գործողությունը պաշտոնապես կոչվել է «հակահեղափոխական խռովության ճնշում»[1]։
Վոլոկիտինի գնդում տագնապ է հայտարարվել, և այն Ուկրաինական ԽՍՀ Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինսկի քաղաքի ուղարկվել է Հունգարիա։ Գունդը վայրէջք է կատարել Տեկել օդանավակայանում։ Վոլոկիտինի դասակը մասնակցել է օդանավակայանի հունգարական պահակախմբի զինաթափմանը։ 1956 թվականի նոյեմբերի 6-ին Բուդապեշտում տեղի ունեցած փողացային մարտերի ժամանակ Վոլոկիտինը մասնակցել է Լենկե (ներկայում՝ Դեժյո Կոստոլանիի), Բելա Բարտոկի ու Ժիգմոնդ Մորիցի հրապարակներում մարտնչող ապստամբների դեմ մարտերին։ Նրա դասակը կատարել է իրեն տրված ռազմական հրամանը՝ հակառակորդին հասցնելով նշանակալի կորուստներ։ Պյոտր Վոլոկիտինը զոհվել է նոյեմբերի 6-ին՝ Ժիգմոնդ Մորիցի հրապարակում ծավալված մարտի ժամանակ։ Թաղված է Բուդապեշտում՝ Կերեպեշի գերեզմանատանը[1]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության» համար գվարդիայի ավագ լեյտենանտ Պյոտր Վոլոկիտինը հետմահու պարգևատրվել է Սովետական Միության հերոսի բարձրագույն կոչումով։ Նա պարգևատրվել է նաև Լենինի շքանշանով (18 դեկտեմբերի, 1956) և այլ մեդալներով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Պյոտր Վոլոկիտինը «Երկրի հերոսները» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 1956 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ