Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Պոլիբիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիբիոս
հին հունարեն՝ Πολύβιος, լատին․՝ Polybius
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան մ. թ. ա. 199
ԾննդավայրՄեգալոպոլիս
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 133
Մահվան վայրՀունաստան
ՔաղաքացիությունAchaean League
Մայրենի լեզուհին հունարեն
ԵրկերThe Histories?
Մասնագիտությունպատմաբան, ռազմական գործիչ և գրող
Ծնողներհայր՝ Lycortas?
 Polybius Վիքիպահեստում

Պոլիբիոս (հին հունարեն՝ Πολύβιος, լատին․՝ Polybius. ոչ ուշ քան մ. թ. ա. 199, Մեգալոպոլիս - ոչ վաղ քան մ. թ. ա. 133, Հունաստան[1]), հույն պատմիչ, պետական գործիչ և զորավար, 40 գրքից բաղկացած «Ընդհանուր պատմության» հեղինակ։ Աշխատությունից լրիվ պահպանվել են առաջին հինգ գրքերը, մյուսները հասել են հատվածաբար։ Իր աշխատությունը Պոլիբիոսը սկսում է Իտալիայից մ.թ.ա. 272 թ. Պյուռոսի հեռանալուց հետո տեղի ունեցած անցքերով ու ավարտում մ.թ.ա. 146 թ. Կարթագենի և Կորնթոսի կործանմամբ ու Հռոմին Հունաստանի ենթարկումով։ Ընդ որում՝ նկարագրում, վավերագրում է Հռոմի վերելքը միջերկրածովյան տարածաշրջանում մ. թ. ա. 3-2-րդ դարերում՝ հանգամանորեն ներկայացնելով Իտալիայում, Իբերիայում, Հունաստանում, Մակեդոնիայում, Սիրիայում, Եգիպտոսում ու Աֆրիկայում տեղի ունեցած իրադարձությունները, դրանց թվում՝ Պունիկյան պատերազմներն ու Մակեդոնական պատերազմները:

Պոլիբիոսի «Համընդհանուր պատմություն»-ը կարևոր աշխատություն է ոչ միայն որպես հելլենիստական ժամանակներից ինչ-որ չափով էականորեն պահպանված պատմագրական միակ երկ. չափազանց կարևորվում են նաև դրանում տեղ գտած խոհերը, ինքնատիպ վերլուծությունները սահմանադրական փոփոխությունների, խառը սահմանադրության, կառավարման համակարգում իշխանությունները տարանջատելու, իշխանությունը սահմանափակելու գործում հսկողություն սահմանելու, հավասարակշռություն ապահովելու վերաբերյալ: Հին հույն մտածողի դատողությունները, արտահայտած գաղափարները որոշակի ազդեցություն են գործել Մոնտեսքյոյի «Օրենքների ոգին», Ջոն Լոկի «Երկու տրակտատ կառավարման մասին» աշխատությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության ստեղծման վրա[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ENCYCLOPÆDIA BRITANNICA
  2. «Polybius and the Founding Fathers: The separation of powers».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Հունարեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիբիոս» հոդվածին։