Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Պոլիոմիելիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիոմիելիտ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՊոլիովիրուս[1]
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի և կոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՄկանաթուլություն, լուծանք[2], paresis?, մենինգիզմի նշաններ, տենդ[2], փսխում[3] և լուծ
ՀետևանքOtter Valley polio epidemic? և 1916 polio epidemic?
Վարակ տարածողմարդ[2]
Բուժաքննությունֆիզիկալ զննում, viral culture? և Q25438941?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն, նյարդաբանություն և օրթոպեդիա
Անվանվել էJakob Heine? և Karl Oskar Medin?
Բուժումսիմպտոմատիկ բուժում, մերսում, physiotherapy?, Քնաբեր դեղամիջոցներ, orthopedic surgery? և Հակաբորբոքային միջոցներ
 Polio Վիքիպահեստում

Պոլիոմիելիտ (հուն․՝ πολιός՝ գորշ և հուն․՝ µυελός՝ ողնուղեղ), սուր համաճարակային առաջային պոլիոմիելիտ, մանկական ողնուղեղային պարալիչ, Հայնե-Մեդինի հիվանդություն, սուր պոլիոմիելիտ, սուր վարակիչ հիվանդություն, պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է։ Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային (հազալով, փռշտալով) և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պոլիոմիելիտը ընթանում է կլինիկական չորս շրջանով՝ նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2-ից 7 օր։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով (38—40 °C), որը կարող է տևել 1-ից 4 օր, գլխացավերով, փսխումով, վերին շնչառական ուղիների կատարալ երևույթներով, մենինգյալ թեթև ախտանշաններով, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումով։ Լուծանքային շրջան. հիվանդությունից 3-ից 5 օր անց առաջանում են ծայրանդամների լուծանքներ և կիսալուծանքներ։ Լուծանքի ենթարկված ծայրանդամի ջլային ռեֆլեքսներն իջնում են կամ բացակայում, մկանային տոնուսն ընկնում է, առանց զգացողության խանգարման։ Հիվանդությունից 2-ից 3 շաբաթ անց տեղի է ունենում նույն ծայրանդամի մոտակա (պրոքսիմալ) խմբի մկանների ապաճում։ Պարալիզված ծայրանդամը լինում է սառը և կապտավուն։ Վերականգնման շրջան. հիվանդությունից 2—3 շաբաթ անց ծայրանդամի ֆունկցիան և ջլային ռեֆլեքսները վերականգնվում են, հիվանդը կատարում է որոշ շարժումներ։ Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը բնորոշվում է կայուն լուծանքներով, հոդերի կծկանքներով (կոնտրակտուրաներով), ծայրանդամի ձևախախտումով, ոսկրերի փոփոխություններով։ Պոլիոմիելիտը կարող է ընթանալ նաև մի շարք ոչ բնորոշ ձևերով, թաղանթա-արմատային (մենինգո-ռադիկուլյար) ձև, որն ընթանում է գլխացավերով, փսխումով, մենինգյալ ախտանշաններով, բարձր ջերմաստիճանով, զառանցանքով և գիտակցության որոշ խանգարումով։ Կոճղեզային (բուլբար) ձևը բնորոշվում է խոսակցության, ծամելու, կլլման խանգարումներով։ Ընթացքը առավել ծանր է, մահացության տոկոսը մեծ է։ Կան և այլ ձևեր՝ էնցեֆալիտիկ, պոլինևրիտիկ և աբորտիվ։

Անկողնային ռեժիմ, ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցներ։ Լուծանքային շրջանում վերականգնող (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, օրթոպեդիական) բուժում, հետագայում՝ առողջարաններ։ Շնչառության խանգարման ժամանակ՝ վերակենդանացման միջոցներ։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունացում՝ կենդանի վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ-ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԳԱ պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Presentation by David Oshinsky on Polio, June 21, 2006, C-SPAN
Presentation by Oshinsky on Polio, October 8, 2006, C-SPAN
  • Gould, Tony (1995). A Summer Plague: Polio and Its Survivors. London: Yale University Press.
  • Kluger Jefferey (2004). Splendid Solution: Jonas Salk and the Conquest of Polio. New York: G. P. Putnam's Sons. ISBN 978-0-399-15216-0.
  • Oshinsky DM (2005). Polio: An American story. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-515294-4.
  • Shaffer MM, Bernard S (2005). The death of a disease: a history of the eradication of poliomyelitis. New Brunswick, NJ: Rutgers University Press. ISBN 978-0-8135-3677-4.
  • Shell M (2005). Polio and its aftermath: the paralysis of culture. Cambridge: Harvard University Press. ISBN 978-0-674-01315-5. «polio.»
  • Wilson DJ (2005). Living with polio: the epidemic and its survivors. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-90103-9.
  • Wilson DJ, Silver J (2007). Polio voices: an oral history from the American polio epidemics and worldwide eradication efforts. New York: Praeger. ISBN 978-0-275-99492-1.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիոմիելիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 359