Տնտեսական, մշակութային ու տուրիզմի կենտրոն է, առևտրատրանսպորտային հանգույց։ Կան բամբակե գործվածքների, կաշվի-կոշիկի, խեցե գործական, սննդի արդյունաբերություն, երկաթուղային և ավտոնորոգման արհեստանոցներ, տնայնագործություն։ Ունի համալսարան, գեղարվեստական արհեստների դպրոց։ Ջայպուր հիմնադրվել է 1728 թվականին։ Շրջափակված է պատերով, երկրի կողմերով դիրքորոշված փողոցներով, բաժանված է ուղղանկյուն թաղամասերի։ Կենտրոնում պալատական համալիրն է (18 դար), որն ընդգրկում է այգիներ, ջրավազաններ, շատրվաններ, Չանդրա Մահալ պալատը, Ջանթար Մանթար աստղադիտարանը և խավա-Մահալ պալատը («Հողմերի պալատ», 1751-1768)։ Քաղաքի պարսպապատերից դուրս՝ դեպի հարավ, Ջայպուրի նոր մասն է (19 դարի կես - 20-րդ դար)։