Ջորդան Այու
Ջորդան Այու ֆր.՝ Jordan Pierre Ayew | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջորդան Այուն 2015 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջորդան Պիեր Այու | |||||||||||||||||
Ազգությունը | գանացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գանա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 11, 1991[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մարսել | |||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սուոնսի Սիթի | |||||||||||||||||
Համար | 18 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջորդան Պիեր Այու (ֆր.՝ Jordan Pierre Ayew, սեպտեմբերի 11, 1991[1][2], Մարսել), գանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթի»-ի և Գանայի ազգային հավաքականի կազմում։
Ջորդանը Անդրե Այուի եղբայրն է, ով նույնպես հանդես է գալիս «Սուոնսի Սիթի»-ի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիկ Մարսել»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Ջորդան Այուն միացել է «Օլիմպիկ Մարսել»-ին։ 2009 թվականին նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին՝ «Լորյան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մարսել»-ի հաղթանակով։ «Օլիմպիկ»-ի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2011 թվականի ապրիլի 27-ին՝ «Նիցա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում իր ավագ եղբայր Անդրե Այուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
2014 թվականի հունվարի 6-ին Ջորդան Այուն վարձավճարով տեղափոխվել է «Սոշո»։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև մրցաշրջանի ավարտը[3]։
«Լորյան»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 28-ին Ջորդան Այուն տեղափոխվել է «Լորյան»[4]։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո։ Նա թիմի կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել է 12 գոլի հեղինակ։
«Աստոն Վիլա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 27-ին Այուն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Աստոն Վիլա».[5][6]: Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիթստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Անգլիական թիմի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղում, 62-րդ րոպեին[7]։
«Սուոնսի Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 31-ին ջորդան Այուն միացել է «Սուոնսի Սիթի»-ին։ Նրա տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո և Նիլ Թեյլորի տրանսֆերը[8]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանայի ազգային հավաքականի կազմում Ջորդան Այուն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 5-ին՝ մասնակցելով Էսվատինիի հավաքականի դեմ խաղին[9][10]։ Նա իր առաջին միջազգային գոլերը խփել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ Լեսոթոյի հավաքականի դեմ խաղում[11]։ ւ
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ֆրանսիայի չեմպիոն - 2010
- Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2010, 2011, 2012
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2010, 2011
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Jordan Ayew Officiellement Sochalien». FC Sochaux-Montbéliard. 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Jordan Ayew FC Lorient decision». BBC Sport. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Breaking news: Villa sign Ayew». Aston Villa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Aston Villa bid for Lorient's Jordan Ayew accepted, according to Sky sources». SkySports. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Aston Villa 1–2 Swansea City». BBC Sport. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Jordan Ayew: Swansea sign Aston Villa forward in Neil Taylor swap deal». BBC Sport. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Ghana beats Swaziland 3–0 in 2012 qualifier». Ghana Football Association. 2010 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
- ↑ K.N.S Mensah (2010 թ․ սեպտեմբերի 7). «Olympique de Marseille's Jordan Ayew Yearns For More With Ghana». Goal.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Ghana 7–0 Lesotho (2014 FIFA World Cup Qualifiers)». Fédération Internationale de Football Association (FIFA). 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Այու» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարսել քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ