Ռազմիկ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Ալեքսանյան | |
---|---|
հոկտեմբերի 5, 1944 - հունիսի 21, 1992 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Այգեստան, Խոջալուի շրջան |
Մահվան վայր | Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Ռազմիկ Վազգենի Ալեքսանյան (5 հոկտեմբերի, 1944, Այգեստան, Ասկերանի շրջան - 21 հունիսի, 1992, Նախիջևանիկ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմիկ Ալեքսանյանը ծնվել է 1944 թ. հոկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Երևանում։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Բրյանսկ, որտեղ աշխատել էր որպես գլխավոր ինժեներ։ Այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել աշխատանքը։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Նախիջևանիկ գյուղի պաշտպանական մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռազմիկ Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.