Ռիո Գալյեգոս (իսպ.` Río Gallegos) վարչական կենտրոն է արգենտինական Սանտա Կրուս պրովինցիայում` Պատագոնիայում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում էր 79000 մարդ։ Քաղաքը գտնվում է Գալիեգոս գետի գետաբերանում, Բուենոս Այրեսից 2636 կմ հարավ։
Գետը առաջին անգամ հիշատակվել է 1525 թվականին եվրոպացի հետախույզ Ջեֆրի Դե Լոաիզաի կողմից և անվանվել է Սան Իդելիֆոնսո։ Բնակավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ 1885 թվականից, երբ Պատագոնիան միացավ Արգենտինային, քաղաքը սկսեց ակտիվ բնակեցվել։ 1895 թվականին այն արդեն խոշոր ոչխարաբուծական ավան էր։ 1912 թվականից սկսվում է բնակչության ակտիվ աճ։ 2003-2007 թվականների Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները 1987-1991 թվականներին եղել է քաղաքի քաղաքապետ։
Քաղաքի էկոնոմիկան, ինչպես և 20-րդ դարում, կապված է ոչխարաբուծության և մսամթերքի արտադրման հետ։ Քաղաքի նավահանգիստը արտադրված մսամթերքի արտահանման հիմնական կենտրոնն է։ Գործում են Ռիո Տուրբիո հանքերը։ Առանձին իշխանական օրգաններ ստեղծոլուց հետո էկոնոմիկական զարգացումը մեծացավ։ Շրջանում զարգացել է նավթի և գազիարդյունաբերությունը։ Զարգանում է նաև տուրիզմը քանի որ շրջանը գտնվում է Լոս Գլասիերաս ազգային պարկի մոտակայքում։ Չնայած ճգնաժամի քաղաքում ի տարբերություն երկրի մյուս շրջանների զբաղվածությունը բարձր է։
Քաղաքում ակն մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարբեր սպորտային միջոցառումներ՝ ֆուտբոլ, գոլֆ, բասկետբոլ և այլն։ Լավագույն թիմն «Ատլետիկոն» է։ Պետք է նաև նշել, որ Պատագոնիայում կա նաև լավ բասկետբոլային ակումբ ի դեմս՝ Սան Միգելի։