Ռոզալի Բրեդֆորդ
անգլ.՝ Rosalie Bradford | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1943 |
Ծննդավայր | Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 29, 2006[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ռոզալի Բրեդֆորդ (օգոստոսի 27, 1943, Ֆլորիդա, ԱՄՆ - նոյեմբերի 29, 2006[1], Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կին, որը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենագեր, իսկ հետո՝ որպես ամենաշատ նիհարած կինն աշխարհում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
14 տարեկանում Ռոզալին կշռում էր 202 ֆունտ (92 կգ)։ 15 տարեկանում նա կշռում էր 309 ֆունտ (140 կգ)[3]։
Ռոզալի Բրեդֆորդը քաշի առումով գագաթնակետին հասել է 1987 թվականի հունվարին՝ 1199 ֆունտ (544 կգ) 167,6 սմ հասակի պայմաններում։ Նրա մարմնի զանգվածի ինդեքսը կազմում էր 193,6 կգ։ 1988 թվականին նա դրանից այնքան էր ընկճվել և հուսահատվել, որ փորձել է ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ ինքնասպան լինել[2]։
Քաշի կորստի արդյունաբերության ոլորտում հայտնի գործիչ Ռիչարդ Սիմմոնսը կապ է հաստատել Ռոզալիի հետ։ Սիմոնսի հետ հեռախոսազանգից հետո Ռոզալին նրանից մի փաթեթ է ստացել, որում ներառված էին վարժությունների տեսանյութեր և հատուկ սննդակարգի բաղադրատոմսեր[3]։ Այդ ամենից հետո Ռոզալին սկսել է ֆիզիկական վարժություններ անել, այնպես, ինչպես ցուցադրված էր տեսանյութերում (ծափահարել ձեռքերը)։ Նա ասել է, որ դա միակ շարժումն էր, որ ինքը կարող էր անել[4]։
Ռոզալին սկսել է հետևել Սիմոնսի սննդակարգին և մեկ տարի անց կորցրել 420 ֆունտ (190 կգ)։ Նա նաև ստացել է ֆիզոթերապևտի աջակցություն, և շուտով նրա կշիռը հասել է 500 ֆունտի (226 կգ)։ Ընդհանոր կորուստը կազմել է 699 ֆունտ (317 կգ)։ Բրեդֆորդը շարունակել է դիետա պահել, և ի վերջո նրա քաշը դարձել է 280 ֆունտ (128 կգ)։ Քաշի ընդհանուր կորուստը 917 ֆունտ էր (416 կգ)։ Բայց հետո նա դադարել է հետևել դիետային, և քաշը սկսել է արագ վերադառնալ։ Երկու տարի չանցած՝ նա կշռել է 195 կգ։ Բայց կինը կարողացել է իրեն զսպել և արդյունքում նիհարել է մինչև 90 կգ։ Նրա անձնական բժշկի խոսքով՝ դրանից առնվազն 30 կգ-ը մաշկի և շարակցական հյուսվածքի ավելցուկն էր[5]։
Ռոզալի Բրեդֆորդը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 29-ին՝ 63 տարեկան հասակում ավելորդ մաշկի հեռացման վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Los Angeles Times — LA: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ 2,0 2,1 7 Most Astonishing Stories Of Successful Weight Loss, PR Log press release, Jan 09, 2010
- ↑ 3,0 3,1 Two-time Guinness Book Record Holder Rosalie Bradford Speaks Out at RosalieBradford.com, archived 13 Feb 2008 at the Internet Archive
- ↑ 8 Amazing Weight Loss Stories, Oddee.com.
- ↑ 5,0 5,1 Obituary notice at RosalieBradford.com, archived 13 Feb 2008 at the Internet Archive