Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Ռոզենբորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոզենբորգ
ԵրկիրԴանիա Դանիա
ՀամայնքԿոպենհագեն
Հիմնադրված է1606 թ.
ԲԾՄ7 մետր
Փոստային դասիչ1350
Պաշտոնական կայքkongernessamling.dk/rosenborg/(դան.)(անգլ.)(գերմ.)(չին.)(ֆր.)(իտալ.)(ռուս.)(իսպ.)
Ռոզենբորգ (Դանիա)##
Ռոզենբորգ (Դանիա)

Ռոզենբորգ (Rosenborg), Դանիայի թագավորների նախկին նստավայրը, կառուցված 1606-1624 թթ. Կոպենհագենի ծայրամասում Քրիստիան IV թագավորի հրամանով։ Ֆլամանդացի Հանս Ստենվինկել Կրտսերը շենքի նախագիծը կազմել է վերածննդի ոճով։ Ամենից գեղեցիկ զարդարված էր հանսիսությունների սրահը, որտեղ անցկացվում էին հանդիսավոր արարողություններ և թագավորական հանդիսություններ։ Ամրոցի շուրջը տարածվում էր Royal Garden շքեղ պարտեզը, որն ընդունում էր տարեկան 2,5 միլիոն զբոսաշրջիկ։ Սա Դանիայի մայրաքաղաքի ամենահայտնի զբոսայգին է։

1710 թվականին Դանիայի թագավոր Ֆրեդերիկ IV-ը, որը սկսեց մի քանի պալատներ կառուցել ավելի թեթեւ բարոկկո ոճով, իր ընտանիքի հետ լքեց Ռոզենբորգ ամրոցը ։ Դրանից հետո դանիացի թագավորները ամրոց վերադարձան միայն երկու անգամ` Քրիստեսբորգի վերանորոգման ժամանակ և 1801 թվականին, Կոպենհագենի ճակատամարտի ժամանակ։ 1838 թվականից ի վեր Ռոզենբորգ այգին (Rosenborg Castle) բաց է հանրության համար։ Այստեղ ներկայացված են դանիական թագավորների գեղարվեստական և պատմական հավաքածուները, ինչպես նաև Դանիայի թագավորական ռեգալիան (շքանշան, տարբերանշան)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզենբորգ» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]