Ռոմիկ Զարյան
Արտաքին տեսք
Ռոմիկ Զարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1932 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 16, 1992 (60 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | ՀԱՊՀ |
Հայր | Նաիրի Զարյան |
Ռոմիկ Նաիրիի Զարյան (հունվարի 28, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 1992, Երևան, Հայաստան), հայ երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1988)։
Նաիրի Զարյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1992 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաքիմիայի բաժնում։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ Սյունիքի մարզի մետաղային հանքավայրերի երկրաքիմիայի խնդիրներին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|