Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Սալոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոմա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1935(1935-01-22)
ԾննդավայրPasir Panjang, Սինգապուր
Մահացել էապրիլի 25, 1983(1983-04-25) (48 տարեկան)
Մահվան վայրPJ, Petaling District, Selangor, Մալայզիա
ԳերեզմանJalan Ampang Muslim Cemetery
Քաղաքացիություն Մալայզիա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
ԱմուսինA.R. Tompel?
 Saloma (actress) Վիքիպահեստում

Սալոմա (մալայերեն՝ Saloma, իսկական անունը՝ Սալմա Իսմաիլ (մալայերեն՝ Salma Ismail, հունվարի 22, 1935(1935-01-22), Pasir Panjang, Սինգապուր - ապրիլի 25, 1983(1983-04-25), PJ, Petaling District, Selangor, Մալայզիա), սինգապուրցի և մալայզիացի կինոդերասանուհի և երգչուհի, ժողովրդական և էստրադային երգերի կատարող։

Համառոտ կենսագրություն և ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեցողական ունակություններ է դրսևորել վաղ մանկությունից։ 1952 թվականին նկարահանվել է երաժշտական «Ծիածան» ֆիլմում, 1953 թվականին՝ «Նորմեր» ֆիլմում։ Առաջին ձայնասկավառակը ձայնագրել է 1954 թվականին։ Տևական ժամանակ հանդես է եկել «Մարիա Մենադո» համույթում, հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (ԱՄՆ, Ավստրալիա)։ Հնչյունավորել է ֆիլմերի երգեր։ Այդ ժամանակների հիթերի թվում են նրա կատարած «Թանջուգա ծաղիկ», «Արա՛, ինչպես ես», «Երբ գալիս է գիշերը» և այլ երգեր[1]։

Համագործակցություն Պ․ Ռամլիի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծամասամբ ստեղծագործել է 1960-1970-ական թվականներին, երբ ստեղծագործական համագործակցություն է հաստատել դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր և երգիչ Պ․ Ռամլիի հետ, որը 1961 թվականին դարձել է նրա ամուսինը[2]։ Ընդհանուր առմամբ ձայնասկավառակի վրա անհատական և Պ. Ռամլիի հետ զուգերգով ձայնագրվել է տարբեր ժանրերի ավելի քան 500 երգ (չա-չա-չա, ջազ, թվիստ և այլն)։

  • «Թագի պաշտպան» շքանշան (1975)
  • Ականավոր երգչուհու պետական մրցանակ և կոչում (մալայերեն՝ Biduanita Negara) (1978)
  • Ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսինը Ա․ Ռ․ Թոմպելն է (1952—1952), երկրորդը՝ Կազման բին Յուսաքը (1957—1957), երրորդը՝ Պ․ Ռամլին։
  • Կուալա-Լումպուրում նրա անունով կոչել են բիստրո (մալայերեն՝ Saloma Bistro)՝ ռեստորան՝ երեկոյան պարերի ներկայացումներով։ Պատերի վրա կարելի տեսնել նրա այլ էստրադային երգիչ-երգչուհիների լուսանկարներ։ Բացվել է 2002 թվականին։
  • Մալայա համալսարանի աշխատակիցների մեջ ամեն տարի անցկացվում են Պ․ Ռամլիի և Սալոմայի երգերի լավագույն կատարման մրցույթներ։
  • 2 մասանոց «Սալոմա» հեռուստաֆիլմը (Սալոմայի դերում դերասանուհի Նաբիլա Հուդան է, պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 28-ին Astro First Eksklusif ալիքով)։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ahmad Fauzee Samad. Saloma. Kuala Lumpur: Coffee Table Book, 2012[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibi Nurshuhada Ramli. Saloma in her own right // «The New Straits Time», August 22, 2014
  2. Saloma. — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 565
  3. BIOGRAFI COFFEE TABLE BOOK SALOMA KARYA AHMAD FAUZEE SAMAD

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմա» հոդվածին։