Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Սան Դիեգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Դիեգո
անգլ.՝ San Diego
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍան Դիեգո շրջան
Հիմնադրված էհուլիսի 16, 1769 թ.
Մակերես964,497168 կմ²
ԲԾՄ422 ֆուտ
Բնակչություն1 386 932 մարդ (2020)[1][2]
Ժամային գոտիPDT?, UTC-8, UTC-7 և Ամերիկա/Լոս Անջելես
Հեռախոսային կոդ619 և 858
Փոստային դասիչ92101–92117, 92101, 92104, 92105, 92110, 92113 և 92116
Պաշտոնական կայքsandiego.gov(անգլ.)
Սան Դիեգո (ԱՄՆ)##
Սան Դիեգո (ԱՄՆ)

Սան Դիեգո (անգլ.՝ San Diego), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Այն մտնում է Սան Դիեգո շրջանի մեջ Խաղաղ օվկիանոսի ափին, Լոս Անջելեսից 190 կմ հեռավորության վրա և անմիջապես Մեքսիկա-ԱՄՆ սահմանին։

Գյուղատնտեսական շրջանի կարևոր կենտրոն է (ցիտրուսների արտադրություն)։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են ավիացիոն արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնիկան, նավաշինությունը, նավանորոգումը, մետաղամշակումը։ Կա նաև սննդի, փայտամշակման արդյունաբերություն։ Ունի համալսարան, կենսաբանական հետազոտությունների ինստիտուտ։ Հիմնադրվել է 1769-ին։

2017 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչությունը 1.419.516 է, ինչը նրան դարձնում է ԱՄՆ-ի ութերորդ խոշոր քաղաքը և երկրորդը` Կալիֆոռնիայում։ Այն Սան Դիեգո-Տիխուանա կոնուրբացիայի մասն է և երկրորդ խոշորագույն միջսահմանային ագլոմերացիան ԱՄՆ-ի և սահմանակից երկրի Դետրոյթ–Վինսդորից հետո, 4.922.723 բնակչությամբ[3]։ Քաղաքը հայտնի է իր մեղմ տարեկան կլիմայով, բնական խորը ջրային հրվանդաններով, ընդարձակ լողափերով, երկարամյա համագործակցությամբ ԱՄՆ-ի նավատորմի և առողջապահական ու բիոտեխնոլոգիական զարգացման կենտրոնով։

Սան Դիեգոն անվանում են «Կալիֆոռնիայի ծննդավայր»[4]։ Պատմականորեն այստեղ բնակվել է Կումեյայ ժողովուրդը։ Տարածաշրջան եվրոպացիների մուտք են գործել այստեղից։ Երբ այստեղ 1542 թվականին իջևանեց Խուան Ռոդրիգես Կաբրիլլոն, տարածքը հայտարարվեց Իսպանիայի գաղութ և հիմք հանդիսացավ Վերին Կալիֆոռնիայի բնակեցման հաջորդ 200 տարիներին։ Սանդ Դիեգոյի նավահանգիստը և միսիոնը հիմնադրվեցին 1769 թվականին և դարձավ ներկայիս Կալիֆոռնիայի առաջի եվրոպական բնակավայրը։ 1821 թվականին Սան Դիեգոն դարձավ նորանկախ Մեքսիկայի մաս, որը երկու տարի անց վերակազմավորվեց որպես Մեքսիկայի առաջին հանրապետություն։ Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ-ի մաս 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմից հետո և դարձավ ԱՄՆ նահանգ 1850 թվականին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Դիեգոյի համայնպատկերը

Սան Դիեգոն գտնվում է անմիջապես Մեքսիկայի հետ սահմանի վրա։

Լուսինը Սան Դիեգոյի վրա

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. America: metropolitan areas. World Gazetteer. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  4. McGrew, Clarence Alan (1922). City of San Diego and San Diego County: the birthplace of California. American Historical Society. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 https://www.sandiego.gov/international-affairs/sistercities
  6. 6,0 6,1 6,2 https://www.sandiego.gov/insidesd/san-diego-sister-cities
  7. https://www.edinburghlive.co.uk/news/edinburgh-news/edinburghs-ten-sisters-remarkable-cities-18177349
  8. https://portal.campinas.sp.gov.br/noticia/16180
  9. https://perth.wa.gov.au/council/partnerships/sister-cities
  10. https://topovl.ru/netcat_files/userfiles/vladivostok-sister-cities/002-San-Diego-city.pdf
  11. https://topovl.ru/vladivostok-sister-cities/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 167
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Դիեգո» հոդվածին։