Սթիվեն Ջոզեֆ Հարփեր (անգլ.՝ Stephen Joseph Harper, ապրիլի 30, 1959(1959-04-30)[1][2], Տորոնտո, Կանադա[3][4]), կանադացի քաղաքագետ, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, նախագահի թեկնածու, վարչապետ (2006-2015)[14], Կանադայի պահպանողական կուսակցության առաջնորդ (մինչև 2015 թվականը)[15]։ Ծնվել է 1959 թվականի ապրիլի 30-ին ԿանադայիՏորոնտո քաղաքում։ 2006 թվականին ընտրվել է Կանադայի 22-րդ վարչապետ։ Սթիվեն Հարփերը առաջին վարչապետն է, որը ներկայացնում է Կանադայի Պահպանողական կուսակցությունը։ 2011 թվականի մայիսին կայացած համապետական ընտրություններում Հարփերի ղեկավարած պահպանողական կուսակցությունը հաղթել է ձայների մեծամասնությամբ[16][17]։
2015 թ. խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելով՝ Հարփերը հրաժարական է տվել վարչապետի և պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից[15]։ 2016 թվականի օգոստոսին վաղաժամկետ հրաժարվել է նաև խորհրդարանի պատգամավորությունից և հեռացել քաղաքականությունից։