Սովետ Աղոյան
Սովետ Աղոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1924 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1992 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1954) |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Սովետ Բենիամինի Աղոյան (մարտի 14, 1924, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1992, Մոսկվա, Ռուսաստան), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետ Աղոյանը ծնվել է 1924 թվականին, Լենինականում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Որպես նկարիչ հանդես է եկել մի շարք թատերական ներկայացումներում և ֆիլմերում։ Աշխատել է «Մոսֆիլմ» և Խորհրդային այլ կինոստուդիաների հետ։ Հեղինակել է նաև բնանկարներ։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում։ Մահացել է Մոսկվայում[1][2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվական- «Գանգստերները օվկիանոսում», բեմադրող նկարիչ
- 1986 թվական- «Զինա Զինուլյա»
- 1983 թվական- «Վանդակ դեղձանիկների համար»
- 1982 թվական- «Ուղևորությունը հաճելի կլինի», բեմադրող նկարիչ
- 1981 թվական- «Պատասխան քայլ», բեմադրող նկարիչ
- 1980 թվական- «Եթե ես լինեի տնօրենը»
- 1980 թվական- «Արտակարգ հանգամանքներ»
- 1978 թվական- «Հատուկ ուշադրության գոտում»
- 1970 թվական- «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները»
- 1969 թվական- «Հեռավոր ձյուների արձագանքը»
- 1968 թվական- «Գրականության դաս», բեմադրող նկարիչ
- 1966 թվական- «Աղջիկը գնդակի վրա», բեմադրող նկարիչ
- 1963 թվական- «Դու մենակ չես»
- 1957 թվական- «Հասարակ մարդ»
- 1956 թվական- «Հյուրը Կուբանից», բեմադրող նկարիչ
Դերեր ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվական- «Ուղևորությունը հաճելի կլինի»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Հայրենական պատերազմի Կարմիր, Ուշակովի անվան, Բուդապեշտի գրավման, Վիեննայի գրավման, Բելգրադի ազատագրման, Գերմանիայի դեմ հաղթանակի և այլ մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սովետ Աղոյանի կենսագրականը kino-teatr.ru կայքում
- ↑ «Zarkfoundation - Սովետ Աղոյան». zarkfoundation.com.
- Մարտի 14 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1992 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայ բեմանկարիչներ
- Հայ գեղանկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ