Սուրբ Հարություն եկեղեցի (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Օծման թվական | 2011 |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 2011 |
Նվիրված | Հիսուս Քրիստոսի հարություն |
Անվանված | Հիսուս Քրիստոսի հարություն |
Հիմնադիր | Վլադիմիր Ղազարյան, Սահակ Կարապետյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2005 |
Կառուցման ավարտ | 2011 |
Հիմնադրված | 2011 |
Առաջին հիշատակում | 2005 |
Շինանյութ | վարդագույն տուֆ |
Church of the Resurrection, Rostov-on-Don Վիքիպահեստում |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Церковь Сурб Арутюн |
Սուրբ Հարություն եկեղեցի, տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։
Հասցեն` ք. Դոնի Ռոստով, Լև Տոլստոյի հրապարակ, 2В։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականմի տվյալներով` Դոնի Ռոստովում ապրում էր մոտ 41 550 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչության 3,4 տոկոսը։
Հայ հավատացյալների հոգևոր պահանջները բավարարելու համար և ի հիշատակ Վ. Պ. Ղազարյանի թոռան` 2001 թվականին Դոնի Ռոստովում զոհված Արթուր Կարապետյանի, կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Հարություն տաճարը։ Եկեղեցին գտնվում է Լև Տոլստոյի հրապարակում, որտեղ նախկինում գտնվում էր հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, որը Նոր Նախիջևանի հայկական մի շարք այլ եկեղեցիների (Սուրբ Նիկողայոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ, Սուրբ Թորոս, Սուրբ Համբարձում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ) հետ մեկտեղ ավերվել է խորհրդային իշխանության տարիներին։
Նոր եկեղեցու շինարարությունը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերին։ 2011 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտվել է, օծումը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։
Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է բարերարների` ՌԴ Դաշնային ժողովում Գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Սահակ Կարապետյանի[1] և «АРДТ-7» ՍՊԸ գլխավոր տնօրեն, Աշխատանքային փառքի III աստիճանի շքանշանակիր, եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Ղազարյանի նվիրատվություններով[2]։ Սկզբում ենթադրվում էր, որ տաճարը կոչվելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։
Տաճարի շենքը կառուցված է հայկական պաշտամունքային կառույցների ավանդույթներով։ Բարձրությունը գմբեթով մոտ 40 մետր է։ Շենքը նախատեսված է միաժամանակ մոտ 300 ծխականի այցելության համար։
Դրսից և ներսից եկեղեցին երեսպատված է վարդագույն տուֆով, որը հատուկ բերվել է Հայաստանից։ Խորանը և ավազանը պատրաստել են հայ վարպետները սպիտակ մարմարից, որը զարդարված է բազմաշերտ փորագրումով։ Տաճարի ներքին պատերը նկարազարդված չեն։ Տարածքը լուսավորում է մեծ ջահը։ Գմբեթին ոսկեզօծ խաչ է։
Եկեղեցու առջև, մուտքի դռան երկու կողմերում, տեղադրված է երկու խաչքար, որոնք պատրաստված են վարդագույն տուֆից։ Այդ խաչքարերը տեղադրված են ի պատիվ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության։
Տաճարի առաջ մշտադալար կենսածառերով և նստարաններով ծառուղի է։ Տաճարի տարածքը երեք կողմից պարսպապատված է ցանցկեն մետաղյա ցանկապատով։
Տաճարի առաջին երեցփոխ եկեղեցական ծխական խորհրդի նիստում ընտրվել է Գարբիկ Խաչատրյանը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Церковь Сурб Арутюн (Ростов-на-Дону)
- Католикос Всех Армян Гарегин Второй осветит новую Церковь «Сурб Арутюн» в Ростове-на-Дону
- Ростов-на-Дону Армянская Церковь Сурб Арутюн
- В.П.Казарян: «Светлой памяти любимого внука Артура Карапетяна посвящаю…»