Սպարտակ (ֆիլմ, 1960)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)
Սպարտակ (անգլ.՝ Spartacus) ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 1960 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Հովարդ Ֆասթի համանուն գրվածքն է Հին Հռոմի ստրուկ և գլադիատոր, Հռոմեական կայսրության դեմ ապստամության առաջնորդ Սպարտակի մասին։ Ֆիլմը թերևս կարելի է համարել կինոյի պատմության լավագույն աշխատանքներից մեկը իր ժանրի մեջ։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց Սպարտակի դերակատար Քրրք Դուգլասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը Սպարտակն է, ով հռոմեական ստրուկ է։ Լինելով ուժեղ և ամրակազմ նրան ընդգրկում են գլադիատորների դպրոց, որտեղ երիտասարդ ստրուկներին պատրաստում են մենամարտերի համար, երբեմն նաև մահացու ելքերով, որոնք անցկացվում են Հռոմի բարձրաստիճան իշխանավորների համար։
Սպարտակը տարբերվում է մյուսներից իր ազատամիտ հայացքներով։ Նա շատ ընկերներ է ձեռք բերում գլադիատորների շրջանում, ովքեր հարգում և սիրում են իրեն։ Նա սիրահարվում է իրենց զվարճությունների համար նրանց տրված ստրկուհի Վարինիային, ով նույնպես անտարբեր չէր Սպարտակի հանդեպ։
Մի անգամ նրանց մոտ է գալիս Մարկոս Կրասոսը մի քանի բարձրաստիճան անձանց հետ և ցանկանում տեսնել լավագույն գլադիատորների մահացու մենամարտեր, վճարելով դրա համար նրանց դպրոցի ղեկավար Լենտուլ Բատիատին մեծ գումար։ Նրանց հետ եկած կանայք ներկայացված թեկնածուներից ընտրված զույգերից մեկը Սպարտակն էր ընդդեմ սևամորթ Դրաբայի։ Նրանց մենամարտի ժամանակ Դրաբան հաղթում է Սպարտակին և երբ Կրասոսը նշան է ցույց տալիս Սպարտակին սպանելու համար, Դրաբան անսպասելիորեն նետվում է Կրասոսի վրա, սակայն Կրասոսը դանակով կտրում է նրա վիզը։
Դրաբայի այս քայլը ուժեղ տպավորություն է թողնում բոլոր գլադիատորների վրա և նրանց այսպես ասած համբերության բաժակը լցվում է։ Դրանից հետո Վարինիային տեղափոխում են Հռոմ։
Գլադիատորները Սպարտակի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացնում ...
Դերակատաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Քըրք Դուգլաս | Սպարտակ |
Լոուրենս Օլիվիե | Մարկոս Կրասոս |
Ջին Սիմոնս | Վարինիա |
Չառլզ Լոուտոն | Գրակ |
Պիտեր Ուստինով | Լենտուլ Բատիատ |
Ջոն Գևին | Հուլիոս Կեսար |
Նինա Ֆոքս | Էլենա Գլաբր |
Ջոն Այրլենդ | Կրիկս |
Հերբերտ Լոմ | Տիգրան Լևանտ |
Ջոն Դոլլ | Մարկոս Պուբիլոս Գլաբր |
Չառլզ Մակգրո | Մարցելլ |
Թոնի Քերթիս | Անտոնիոս |
Վուդի Ստրոուդ | Դրաբա |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ ստացել է 6 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 9-ի որոնց թվում.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացվել է 6 Օսկարի, ստացել 4-ը
- Երկրորդ պլանի դերասան - Պիտեր Ուստինով
- Օպերատոր - Ռասսել Մետտի
- Բեմադրող նկարիչ - Ալեքսանդր Գոլիցեն
- Հագուստների դիզայն - Բիլլ Թոմաս
Ստացել է 1 Ոսկե Գլոբուս որպես լավագույն ֆիլմ-դրամա, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե) և երկրորդ պլանի դերասան (Վուդի Ստրոուդ, Պիտեր Ուստինով), նաև լավագույն ռեժիսոր։ Ներկայացվել է 1 BAFTA-ի, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի մրցանակի և այլն։
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևյալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 81 (2007 թ.)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 5, որպես էպիկական ֆիլմ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 44
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Սպարտակի կերպարը 22-րդն է որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 62
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.johnbuster.com/JohnBuster/JB_Main.php?search=herbert
- ↑ http://www.allmovie.com/movie/spartacus-v306481/releases
- ↑ http://www.allmovie.com/movie/spartacus-v45948/corrections
- ↑ http://filmklub.kinema.sk/m/movie.php?id=3855
- ↑ http://www.subsynchro.com/1960/spartacus.html
- ↑ http://www.boxoffice.com/statistics/movies/spartacus-1960
- ↑ 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=spartacus.htm
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Anthony Jochim - IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակ (ֆիլմ, 1960)» հոդվածին։ |
|
- Մադրիդում նկարահանված ֆիլմեր
- Իսպանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960 ֆիլմեր
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Պեպլումներ
- Սթենլի Կուբրիկի ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Ֆիլմեր անտիկ ժամանակների մասին
- 1960-ականների ամերիկյան ֆիլմեր
- Գրաքննված ֆիլմեր
- 1960 դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. 1-ին դարում