Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Վահագնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագնի (այլ կիրառումներ)
Գյուղ
Վահագնի
Շահալի
Վահագնի գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Վարջական ղեկավարադյ
Հիմնադրված է1805 թ.
ԲԾՄ1030 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1070[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Վահագնի (Հայաստան)##
Վահագնի (Հայաստան)
Վահագնի (Լոռու մարզ)##
Վահագնի (Լոռու մարզ)

Վահագնի (նախկին անվանումը՝ Շահալի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում՝ մարզկենտրոն Վանաձորից 21 կմ հյուսիս-արևելք, Փամբակ գետի վերին հովտում՝ Վանաձոր–Ալավերդի մայրուղու ձախ կողմում։ Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղ, Անտառամուտ, Եղեգնուտ, Վահագնաձոր համայնքների վարչական տարածքներին։ Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են Վահագնաձորը (5 կմ) և Թումանյանը (7 կմ)։ Գյուղը տեղակայված է Վահագնի գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1030 մ բարձրության վրա։ Վահագնի է վերանվանվել 1947 թվականի ապրիլի 10-ին[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքը լեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1000-1500 մ բարձրության վրա։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Նվազագույն ջերմաստիճանը -19 °C է, առավելագույնը` +35 °C։ Տարեկան տեղումները քիչ են։ Համայնքի ցանքատարածությունները հաճախ տուժում են սելավներից, կարկուտներից, երբեմն էլ` երաշտից։

Վահագնի համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վահագնիի մշտական բնակչությունը կազմել է 1070, առկա բնակչությունը՝ 1001 մարդ[1]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 113 542[3] 913 1688 1970 1432 1359 1149 817 1251 1070[1]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը

Գյուղի կենտրոնական մասում է գտվում եկեղեցին. այն հայտնի է որպես գյուղամիջյան եկեղեցի, որովհետև անվան հետ կապված որևէ պատմական վկայություն չկա։ Ըստ բանավոր աղբյուրների՝ եկեղեցին անվանում են Սուրբ Նշան, ոմանք էլ այն անվանում են Սուրբ Սարգիս։ Եկեղեցին կառուցվել է 1806-1807 թվականներին, իսկ զանգակատունը ավելի ուշ՝ 1836 թվականին։ Գործել է մինչև 1929 թվականը։ Հետո, շատ այլ եկեղեցիների նման, ԽՍՀՄ տարիներին վերածվել է կոլտնտեսության պահեստի։ 1988 թվական Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Այն վերականգնելու մի քանի փորձ արվել է, բայց ֆինանսների սղության պատճառով միայն բարեկարգման աշխատանքներ են տարվել։ 

Բնակավայրի կենտրոնական մասում է գտնվում նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված և 1973 թվականին կառուցված «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը, որին կից կա թանգարան։

Գյուղի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և կիկլոպյան դարաշրջանի ամրոց։ Դպրոցի բակում տեղադրված են Գուսան Զաքարյանի և Անտոն Քոչինյանի կիսանդրիները, ովքեր ծնունդով Վահագնիից են եղել։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 735 — 804 էջ։
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 185» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.