Վահագն Առուշանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Էդուարդի Առուշանյան | |
---|---|
15 հուլիսի, 1968 - 4 հոկտեմբերի, 1992 | |
Ծննդավայր | Առաջաձոր, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Վահագն Առուշանյան (15 հուլիսի, 1968, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 4 հոկտեմբերի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն Առուշանյանը ծնվել է 1968 թ. հուլիսի 15-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Երևանի Ճարտարապետական-ճարտարագիտական տեխնիկումը։ 2-րդ կուրսից զորակոչվել է Խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո ավարտել է տեխնիկումն ու վերադարձել գյուղ։ 1992 թ. անդամագրվել է Խաչենի գումարտակում։ Մասնակցել է մի շարք գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ. հոկտեմբերի 4-ին «Ճռանա հարթ» կոչվող տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վահագն Առուշանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)