Վարուժան Բրուտյան
Վարուժան Բրուտյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1939 (84 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1962) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984) |
Վարուժան Կարապետի Բրուտյան (հուլիսի 1, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինքնաշխատ կառավարման համակարգերի բնագավառի հայ գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1985): Գնդապետ (2001):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարուժան Բրուտյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 1-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1975 թվականին աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 1995-2001 թվականներին, միաժամանակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի էլեկտրոնային հաշվողական մեքենաների, ինֆորմատիկայի և կառավարման ինքնաշխատ համակարգերի ամբիոնի պետ[1]։
Աշխատանքները վերաբերում են կառավարման համակարգերի վերլուծության և կառուցման հիմնախնդիրներին՝ ոչ լրիվ և աղավաղված տեղեկատվության պայմաններում, ինքնաշխատ կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցերին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Некоторые вопросы применения марковских процессов к исследованию нелинейных автоматических систем. В. К. Брутян, ЕГУ, Ереванский государственный университет. Ереван, Изд-во ЕГУ, 1974.[2]
- Основные аспекы теории непрерывных марковских управляемых систем и ее приложение. В. К. Брутян, Под ред. В. С. Новоселова. Ереван, Айастан, 1984.[3]
- Основные аспекты теории непрерывных марковских управляемых систем и ее приложение. В. К. Брутян, Ереван, Айастан, 1994.[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 237։
- ↑ Բրուտյան, Վարուժան Կարապետի (1974). Некоторые вопросы применения марковских процессов к исследованию нелинейных автоматических систем. Ереванский государственный университет. Ереван: Изд-во ЕГУ.
- ↑ Բրուտյան, Վարուժան Կարապետի (1984). Новоселов, В. С. (ed.). Основные аспекты теории и непрерывных марковских управляемых систем и ее приложение. Ереван: Айастан.
- ↑ Բրուտյան, Վարուժան Կարապետի (1994). Основные аспекты теории непрерывных марковских управляемых систем и ее приложение. Ереван: Айастан.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարուժան Բրուտյան» հոդվածին։ |
|