Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Վիլֆրիդ Դիտրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլֆրիդ Դիտրիխ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մականուն(ներ)՝Der Kran von Schifferstadt[2]
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 14, 1933(1933-10-14)
Ծննդավայր՝Schifferstadt, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց
Մահվան ամսաթիվ՝հունիսի 3, 1992(1992-06-03) (58 տարեկան)
Մահվան վայր՝Դուրբանվիլ, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ
184 սանտիմետր
Քաշ՝118 կիլոգրամ
Վիլֆրիդ Դիտրիխի ու Քրիս Թեյլորի մենամարտը

Վիլֆրիդ Դիտրիխ (գերմ.՝ Wilfried Dietrich. հոկտեմբերի 14, 1933(1933-10-14), Schifferstadt, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց - հունիսի 3, 1992(1992-06-03), Դուրբանվիլ, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ), գերմանացի ծանր քաշային ըմբիշ։ 1956-1972 թվականներին մասնակցել է հինգ Օլիմպիական խաղերի և աշխարհի վեց առաջնությունների[3]։ Ընդ որում՝ հաճախ հանդես է եկել ինչպես ազատ, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում։ Նվաճել է օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների հնգական մեդալ (այս հանգամանքը նկատի առնելով՝ նրա անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում[4][5]), բազմիցս դարձել է Եվրոպայի, 15 անգամ էլ՝ Գերմանիայի չեմպիոն։ Հատուկ հիշատակման է արժանի այն փաստը, որ 1955-1962 թվականներին նա հաղթել է ազատ ոճի իր բոլոր մենամարտերում[6]։

1968 թվականի օլիմպիադայում Դիտրիխն ընտրվել է Արևմտյան Գերմանիայի օլիմպիական թիմի դրոշակակիր[7]։ Այդ խաղերում նա բրոնզե մեդալ է նվաճել (նախորդած 1956, 1960 և 1964 թթ. օլիմպիադաներում արդեն արժանացել էր մեկական ոսկե ու բրոնզե և երկու արծաթե մեդալների)։ Չի կարողացել մեդալ նվաճել իր վերջին Օլիմպիական խաղերում՝ 1972 թվականին, սակայն այդտեղ տարել է իր կարիերայի ամենադիտարժան հաղթանակը՝ թիակներին գցելով ու մաքուր հաղթանակ տանելով հսկայամարմին՝ 182։ կիլոգրամանոց ամերիկացի Քրիս Թեյլորի նկատմամբ հունահռոմեական ոճի մրցապայքարում[8] (մարզական այդ հնարքն ստացել է դարի գցում բնորոշումը)։ Սակայն ազատ ոճի մենամարտում պարտություն է կրել նրանից[9]։

2008 թվականին Դիտրիխն ընդգրկվել է Գերմանիայի մարզական փառքի սրահում, իսկ 2014 թվականին՝ ըմբշամարտի միջազգային փառքի սրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #1082014516 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Olympedia — 2006.
  3. Wilfried Dietrich.
  4. «Вильфрид ДИТРИХ (Wilfried Dietrich)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. «Wilfried Dietrich Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Stats: Wilfried Dietrich». abc.net. 2008.
  7. West Germany.
  8. Video.
  9. Chris Taylor: The giant Olympian.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilfried Dietrich – Ringerlegende aus Schifferstadt. In: Gerhard Sellinger: Beiträge zur Schifferstadter Geschichte. Geier-Druck-Verlag, Schifferstadt 2004, S. 59–79.
  • Rolf Sperber: Der „Kran von Schifferstadt“ überragte alle Schwerathleten. In: Heimat-Jahrbuch Rhein-Pfalz-Kreis. Bd. 26 (2009), S. 12–24.
  • Wilfried Dietrich – Ringerlegende aus Schifferstadt. Morgen Sonntag, 3. Juni, jährt sich zum 20. Mal der Todestag. In: Schifferstadter Tagblatt Jg. 108, Nr. 127 vom 2. Juni 2012, Magazin.
  • Vor genau 40 Jahren: Der „Jahrhundertwurf“. In: Schifferstadter Tagblatt Jg. 108, Nr. 209 v. 7. September 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլֆրիդ Դիտրիխ» հոդվածին։