Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչ (ուկրաիներեն՝ Віктор Федорович Янукович, հուլիսի 9, 1950(1950-07-09)[1][2][3], Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Ուկրաինայի չորրորդ նախագահն էր (2010-2014 թթ.)։ Պաշտոնավարում էր 2010 թվականի փետրվարի 25-ից։ 2002-2007 թվականներին եղել է Ուկրաինայի վարչապետը։ 2014 թվականին պաշտոնանկ է արվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։ Արսեն Ավակովի հաղորդման համաձայն՝ մարդկանց զանգվածային սպանությունների համար Յանուկովիչի հանդեպ սկսվել է քրեական հետապնդում։