Մարմնի երկարությունը 7-11 սմ է, պոչինը՝ 4-10 սմ. Դունչը սուր է, ականջները՝ ուղղված առաջ։ Գունավորումը բազմազան է (մոխրագույնից սպիտակ)։ Գունավորումը փոփոխական է, մոխրագույնից (հյուսիում) մինչև դեղնադարչնագույն (հարավում)։
Ամենակեր է (վնասում է հատիկավոր բույսերը, ոչնչացնում և աղտոտում սննդամթերքը)։ Սինանթրոպ տեսակ է։ Տարածված է համարյա ամենուրեք։ Ամենակեր է։
Վնասում է հատիկային կուլտուրաներին, ոչնչացնում և կեղտոտում է սննդամթերքը։ ժանտախտի և տուլարեմիայի հարուցիչների փոխանցող է։ Տան մկների դեմ պայքարում են մեխանիկական, քիմիական մեթոդներով։ Օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի։
Որոշ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա) հարուցիչների փոխանցող է։ Պայքարը՝ քիմիական և մեխանիկական միջոցներով։ Փորձակենդանի է (հատկապես սպիտակը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 26)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։