Տրդատ Ա Ոթմսեցի
Արտաքին տեսք
Տրդատ Ա Ոթմսեցի | |
---|---|
Մահացել է | 764 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Տրդատ Ա Ոթմսեցի (ծննդյան թիվն անհայտ, գ. Ոթմուս, Վանանդ գավառ – 764), Ամենայն հայոց կաթողիկոս 741 թ-ից առ 764 թ.։ Կաթողիկոսական գահին Տրդատ Ա Ոթմսեցուն նախորդել է Դավիթ Ա Արամոնեցին, հաջորդել՝ Տրդատ Բ Դասնավորեցին։ Սերում է Վանանդացիների նախարարական տոհմից։ Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Վանանդի եպիսկոպոսը։ Հովհաննես Դրասխանակերտցին նրան բնութագրում է որպես սուրբ և պարկեշտ, առաքինությամբ փայլող անձնավորություն («այր սուրբ և պարկեշտ, և փայլեալ առաքինութեամբ»), որի աղոթքներն անգամ վերացրին երկրում տեղ գտած ասպատակությունները[1]։ Այլ տեղեկություններ Տրդատ Ա Ոթմսեցու մասին չեն պահպանվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրդատ Ա Ոթմսեցի կաթողիկոսի մասին Լուսամուտ կայքում Արխիվացված 2010-01-28 Wayback Machine
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Դավիթ Ա Արամոնեցի |
Կաթողիկոս 741–764 |
Հաջորդող՝ Տրդատ Բ Դասնավորեցի |