Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեթարա Մանուկ (188? - 1920 ), ազգային-ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Ծնվել է Փեթար գյուղում, Մուշի մոտ։ Սովորել է Մուշի Սուրբ Հովհաննու և Սուրբ Կարապետի վանքերում։ 1903 -1904 թթ, տակավին պատանի, դարձել է ֆիդայի և մասնակցել Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է Գևորգ Չավուշի , Կորյունի , Ռուբեն Տեր-Մինասյանի զինակիցը։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908 ) հետո զբաղվել է կրթական գործունեությամբ։ 1915 թվականին մասնակցել է Մշո դաշտի և Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1916 թվականին ռուսական բանակի հետ վերադարձել է Խնուս , Մուշ և Սասուն ՝ փորձելով ազատել ցեղասպանությունից փրկվածներին։ 1918 թվականին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին ։ Հայաստանի ստեղծումից (1918 ) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ Զոհվել է 1920 թվականի հունիսին Կողբի վերագրավման համար թաթարների դեմ մղած կռվում։ Փեթարա Մանուկի դին հողին է հանձնվել Երևանի քաղաքային գերեզմանատանը։
Հայկական հարց հանրագիտարան , Երևան , 1996, էջ 453։
Ռուբէն , Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Դ., Է., Թեհրան , 1982, Երեւան, 1990-1991։
Կարօ Սասունի , Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ , 1957։
Աւօ, Գէորգ Չաւուշ , Պէյրութ , 1972, 416 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։