Ֆրեդերիկ Բեյլի Դենտ
Ֆրեդերիկ Բեյլի Դենտ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | օգոստոսի 17, 1922[1] |
Ծննդավայր | Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 10, 2019[2] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Սպարտանբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ֆրեդերիկ Բեյլի Դենտ (անգ. Frederick Baily Dent; օգոստոսի 17, 1922[1], Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 10, 2019[2], Սպարտանբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ առևտրի նախարար (1973-1975 թվականներին) և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ (1975-1977 թվականներին)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 17-ին Էդիթ և Մագրուդեր Դենտի ընտանիքում։ Մանկությունն անցել է Գրինուիչում (Կոնեկտիկուտ)։ Դենտն ավարտել է Կոնկորդ քաղաքի (Նյու Հեմփշիր) Սուրբ Պողոսի դպրոցը[3], ապա Եյլի համալսարանը, որտեղ զբաղվել է ֆուտբոլով և հոկեյով։ Եյլի համալսարանում ուսանելու ընթացքում նախապատրաստում է անցել ռազմածովային նավատորմի պահեստազորի սպաների պատրաստման կորպուսում։ 1943 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։ 1943-1946 թվականներին նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Խաղաղօվկիանոսյան պատերազմի գործողությունների թատրոնում նա ծառայել է որպես կրտսեր լեյտենանտ USS PC 1547 և USS PCE (C) 873 նավերում։ 1944 թվականի մարտի 11-ին Դենտն ամուսնացավ Միլդրեդ Քերինգթոն Հարիսոնի հետ[4]։
1947 թվականից սկսել է աշխատել Հարավային Կարոլինա քաղաքում գտնվող Mayfair Mills տեքստիլ ընկերությունում, որը պատկանում էր նրա ընտանիքին։ 1958-1972 թվականներին և 1977-1988 թվականներին եղել է ընկերության նախագահ[5]։
1973 թվականի փետրվարի 2-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Ֆրեդերիկ Դենտին նշանակեց ԱՄՆ առևտրի նախարար։ 1975 թվականի մարտի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Ջերալդ Ֆորդը դենտին նշանակել Է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ, որի պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1977 թվականի հունվարի 20-ը[4]։
Ֆրեդերիկ Դենտը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին Սպարտանբերգ քաղաքի հիվանդանոցում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Frederick B. Dent
- ↑ «Frederick B. Dent (1974–1975) | Miller Center» (անգլերեն). millercenter.org. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Frederick B. Dent». www.nndb.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 5,0 5,1 McFadden, Robert D. (2019 թ․ դեկտեմբերի 16). «Frederick B. Dent, 97, Commerce Secretary and Nixon Ally, Dies». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բեյլի Դենտ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Դեկտեմբերի 10 մահեր
- 2019 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ