Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

ABBA (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբբա (այլ կիրառումներ)
ABBA
Բնօրինակ անունABBA
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրերփոփ, փոփ ռոք, Եվրո փոփ, Եվրո դիսկո, պարային երաժշտություն և գլեմ ռոք
Գործիքներվոկալ, դաշնամուր, կիթառ, էլեկտրոնային ստեղնաշար և ակորդեոն
Գործունեություն1970
ԼեյբլPolar (Շվեդիա)
Polydor (Գերմանիա)
Atlantic (ԱՄՆ, Կանադա)
Universal (ԱՄՆ)
Epic (Մեծ Բրիտանիա)
Vogue (Ֆրանսիա)
Discomate (Ճապոնիա)
RCA (Ավստրալիա/Հարավային Ամերիկա)
Պարգևներ
Կայքabbasite.com
Նախկին անդամներ
Բյորն Ուլվեուս
Բենի Անդերսոն
Ագնետա Ֆելտսկուգ
Անի Ֆրիդ Լինգստադ
 ABBA Վիքիպահեստում

ABBA, շվեդական վոկալ-գործիքային խումբ, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի անդամներն են Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան (Frida) և Բենի Անդերսոնը (Benny Andersson)։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։

1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ 1974 երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է ԱԲԲԱ համույթի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։ Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։ Նրա ձայնագրությունների վաճառքի ցուցանիշը տատանվում է 150 միլիոնից մինչև 385 միլիոնի միջև[4][5]։ 2012 թվականի տվյալներով ABBA-ն Մեծ Բրիտանիայում ձայնագրությունների վաճառքի ցուցանիշով (11.2 միլոն օրինակ) զբաղեցնում էր 8-րդ տեղը[6]։ Դա ոչ անգլիախոս երկրի առաջին երաժշտախումբն է, որ բարձր տեղեր է գրավել անգլիախոս երկրների չարթերում, ներառյալ ամերիկյան Billboard Hot 100 -ը, բրիտանական UK Singles Chart-ը, իռլանդական Irish Recorded Music Association-ը, կանադական Canadian Hot 100-ը, ավստրալիական ARIA Charts-ը, նորզելանդական Recording Industry Association of New Zealand-ը, ֆիլիպինյան Philippine Association of the Record Industry-ն և հարավաֆրիկյան Recording Industry of South Africa[7]։ ABBA-ն եղել է բոլոր ժամանակների լավագույն շվեդական երաժշտախումբը առևտրային տեսակետից[8] և լավագույններից մեկը մայրցամաքային Եվրոպայում։ Երաժշտախումբը մեծ հաջողություններ է ձեռք բերել նաև Լատինական Ամերիկայում, ձայնագրել Gracias Por La Música ալբոմը՝ երգացանկի լավագույն համարների իսպաներեն կատարումների ժողովածուն։

2010 թվականին ABBA-ն ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում[9], իսկ 2015 թվականին նրա Dancing Queen երգը ներառվել է ձայնագրությունների ակադեմիայի Գրեմմիի փառքի սրահում[10]։

ԱԲԲԱ-ի հանրահայտ երգերից են՝ "Waterloo", "Honey, Honey", "SOS", "Mamma Mia", "Fernando", "Money, Money, Money". "Knowing Me, Knowing You", "Dancing Queen", "The Name of the Game", "Take a Chance on Me", "Summer Night City", "Chiquitita", "Does Your Mother Know", "Voulez-Vous", "I Have A Dream", "Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)" և այլն։

ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, և դա ի վերջո հանգեցրել է ամուսնական զույգերի տրոհման։ Փոխհարաբերությունների փոփոխությունները անդրադարձել են երաժշտախմբի երաժշտության վրա, որը գործունեության վերջին շրջանում դարձել է տխրագին ու նույնիսկ մռայլ[11]։

1982 թվականից խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ ABBA-ի լուծարվելուց հետո Անդերսոնն ու Ուլվեուսը հաջողություն են փնտրել թատերական ներկայացումների համար երգ-երաժշտություն հորինելու ասպարեզում[12][13], իսկ Ֆելտսկոգն ու Լինգստադը երգիչ-մենակատարների բնագավառում են իրենց դրևորել[14][15]։

Լուծարումից տասը տարի անց թողարկվել է ABBA Gold ժողովածուն, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ 1999 թվականին ABBA-ի երաժշտության հիման վրա ստեղծվել է Mamma Mia! չափազանց հաջողակ մյուզիքլը, որը բեմականացվել է աշխարհի բազմաթիվ վայրերում։ 2008 թվականին այդ մյուզիքլի հիման վրա նկարահանվել է նույնանուն դիտարժան ֆիլմը, 2018 թվականին էլ թողարկվել է Mamma Mia! Here We Go Again սիքվելը։ Հենց այդ նույն տարում հայտարարվել է, որ 35 տարվա ընդմիջումից հետո երաժշտախումբը ձայնագրել է երկու նոր երգ[16][17]։

  • 1974 - Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող
  • 1979 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Voulez-Vous ալբոմի համար
  • 1981 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Super Trouper ալբոմի համար
  • 1982 - Spelmannen մրցանակ
  • 1993 - «Գրեմմի»-ի պատվո մրցանակ[18]
  • 1999 - Rockbjörnen մրցանակ՝ որպես «դարի շվեդական երաժշտախումբ/արտիստ».
  • 2005 - «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն DVD» անվանակարգում՝ ABBA - The Movie-ի համար
  • 2010 - մուտք ռոքնռոլի փառքի սրահ.
  • 2014 - մուտք շվեդական երաժշտության փառքի սրահ

ABBA-ի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Djurgården փողոցի թիվ 68 հասցեում, Լիլյեվալչա գեղարվեստական պատկերասրահի հարևանությամբ[19] գտնվող նորակառույց հյուրանոցի շենքում 2013 թվականի մայիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է ABBA-ի թանգարանը[20]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 — Ring Ring]'
  • 1974 — Waterloo
  • 1975 — ABBA
  • 1976 — Arrival
  • 1977 — The Album
  • 1979 — Voulez-Vous
  • 1980 — Super Trouper
  • 1981 — The Visitors
  • 2021 — Voyage

Համերգային ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986 — ABBA
  • 2014 — Live At Wembley Arena

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1975 — Greatest Hits
  • 1975 — The Best of ABBA
  • 1976 — The Very Best Of ABBA
  • 1979 — Greatest Hits Vol. 2
  • 1982 — The Singles: The First Ten Years
  • 1992 — ABBA Gold: Greatest Hits
  • 1993 — More ABBA Gold: More ABBA Hits
  • 1998 — Love Stories
  • 2001 — The Definitive Collection
  • 2005 — 18 Hits
  • 2006 — Number Ones
  • 2020 — THE STUDIO ALBUMS — Box 8LP

Համերգային շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973: Swedish Folkpark Tour
  • 1974—1975: European Tour
  • 1977: European & Australian Tour (ABBA)
  • 1979—1980: ABBA: The Tour

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Digerstedt L. Abba tar hem Rockbjörnen för Årets grupp – ”Ett mirakel” (շվեդերեն): Legendarerna prisas av Aftonbladets läsareSchibsted, 2022. — ISSN 1103-9000; 1403-9656
  2. https://www.regeringen.se/regeringens-politik/musikexportpriset/tidigare-vinnare-av-musikexportpriset/
  3. https://www.rockhall.com/inductees/abba
  4. Trauth, Beti (28 February 2012). «ABBA music enhances 'Mamma Mia!' at the Van Duzer». Times-Standard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  5. Farmbrough, Heather (2018 թ․ մայիսի 17). «New Abba Exhibition Launched as Abba Sells More Music than Ever». Forbes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Lauren, Kreisler (2012 թ․ հունիսի 4). «The Official Singles Charts' biggest selling artists of all time revealed!». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  7. «Celebrities». Lifetimtv.co.uk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  8. «ABBA Tribute Announced for River Moselle». The Luxembourg Chronicle. 2019 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  9. «ABBA Makes Rock and Roll Hall of Fame Los Angeles Times 16 December 2009». Los Angeles Times. 2009 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «GRAMMY Hall Of Fame Class Of 2015». 2014 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Comments about this period start around time 1:10 Արխիվացված 17 Ապրիլ 2016 Wayback Machine. YouTube.com (30 July 2013). Retrieved 19 April 2014.
  12. «Benny Andersson». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Björn Ulvaeus». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Agnetha Fältskog». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  15. «Anni-Frid Lyngstad». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  16. «ABBA Reunite, Announce New Songs». pitchfork.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  17. «@abbaofficial on Instagram: #abbaofficial #abba». Instagram. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Vinnare av hederspriset». Grammis. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  19. «ABBA The Museum».
  20. Johan Celsing Arkitektkontor

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «ABBA – 5 Years». Billboard. 1979 թ․ սեպտեմբերի 8. էջեր 23–46.
  • Benny Andersson, Björn Ulvaeus, Judy Craymer: Mamma Mia! How Can I Resist You?: The Inside Story of Mamma Mia! and the Songs of ABBA. Weidenfeld & Nicolson, 2006
  • Carl Magnus Palm. ABBA – The Complete Recording Sessions (1994)
  • Carl Magnus Palm (2000). From "ABBA" to "Mamma Mia!" 1-85227-864-1
  • Elisabeth Vincentelli: ABBA Treasures: A Celebration of the Ultimate Pop Group. Omnibus Press, 2010, 9781849386463
  • Oldham, Andrew, Calder, Tony & Irvin, Colin (1995) "ABBA: The Name of the Game", 0-283-06232-0
  • Potiez, Jean-Marie (2000). ABBA – The Book 1-85410-928-6
  • Simon Sheridan: The Complete ABBA. Titan Books, 2012, 9781781164983
  • Anna Henker (ed.), Astrid Heyde (ed.): Abba – Das Lexikon. Northern Europe Institut, Humboldt-University Berlin, 2015 (German)
  • Steve Harnell (ed.): Classic Pop Presents Abba: A Celebration. Classic Pop Magazine (special edition), November 2016

Վավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A for ABBA. BBC, 20 July 1993
  • Thierry Lecuyer, Jean-Marie Potiez: Thank You ABBA. Willow Wil Studios/A2C Video, 1993
  • Barry Barnes: ABBA − The History. Polar Music International AB, 1999
  • Chris Hunt: The Winner Takes it All − The ABBA Story. Littlestar Services/lambic Productions, 1999
  • Steve Cole, Chris Hunt: Super Troupers − Thirty Years of ABBA. BBC, 2004
  • The Joy of ABBA. BBC 4, 27 December 2013 (BBC page)
  • Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – When Four Became One. SVT, 2 January 2012
  • Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – Absolute Image. SVT, 2 January 2012
  • ABBA – Bang a boomerang. ABC 1, 30. Januar 2013 (ABC page)
  • ABBA: When All Is Said and Done, 2017
  • Thank you for the music . Sunday Night (7 News), 1 October 2019

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ABBA (խումբ)» հոդվածին։