«Cabaret», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև կանադացի ռեփեր Դրեյքը։ Այն ընդգրկվել է Թիմբերլեյքի «The 20/20 Experience – 2 of 2» (2013) անվանումը կրող չորրորդ ալբոմում։ Երգը գրվել է Թիմբերլեյքի, Թիմբալենդի, Դրեյքի, J-Roc-ի, Ջեյմս Ֆաունտլերոյի և Դենիել Ջոնսի կողմից։
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Թիմբալենդի կատարած պրոդյուսերական աշխատանքն ու Դրեյքի ռեփ հատվածը[1][2][3]։ «The 20/20 Experience – 2 of 2» ալբոմի ունեցած վաճառքի մեծ ցուցանիշի արդյունքում, երգը զբաղեցրել է հորիզոնականներ Հարավային Կորեայի և Մեծ Բրիտանիայի հիթ շքերթներում։