Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
(Վերահղված է Գլխավոր Էջից)
  Օրվա բառ

փոխանցել

Հայերեն

վանկեր՝ փո•խան•ցել 

Ստուգաբանություն

Բայ

  1. գրանցել ուրիշ անձի կամ հիմնարկի հաշվին
  2. նույնն է՝ փոխանցագրել
  3. որևէ բան մեկը մյուսին տալով՝ հանձնելով տեղ հասցնել ◆ Տոմսը՝ ձողիկը փոխանցել: ◆ –Դրամը փոխանցեք, տոմս ստացեք,- անընդհատ կրկնում էր տոմսավաճառը:
  4. որևէ բանի կատարումը փոխադրել տվյալ ժամանակին հաջորդող ժամանակաշրջանը ◆ Նրա թեման փոխանցեցին հաջորդ տարին:
  5. (փխբ․) ավանդել, հաջորդներին հանձնել՝ թողնել ◆ Սերունդները փոխանցում են իրենց փորձը հաջորդներին: ◆ (Սայաթ-Նովան) իր հորինած երգերի եղանակները չի ձայնագրել... այլ վստահել է իր ժամանակակիցների հիշողությանը, և նրանք էլ բանավոր ավանդությամբ փոխանցել են հետագա սերունդներին: (Մամուլ)
  6. հանձնել, տալ ◆ Ես ձեզի արժեքավոր փաստաթուղթեր կուզեմ հանձնել՝ Երևանի թանգարանին փոխանցելու համար: Սիլվա Կապուտիկյան
  7. (փխբ․) հայտնել, տեղեկացնել, լուր տալ ◆ Ասածները իսկույն փոխանցեց ինծի: ◆ Փոխանցեք խնդրեմ իմ ամենաջերմ զգացումները իմ նոր բարեկամներին: (Մամուլ)
  8. հաշվապահական գործառնությամբ մեկի հաշվից մյուսի հաշվին հատկացնել՝ գրանցել
  9. վճարելիք գումարը բանկային գործառնությամբ համապատասխան հիմնարկի՝ խանութի և այլնի հաշվին փոխադրել
  10. հաղորդել, իր միջով անց կացնել (հոսանք, էլեկտրականություն և այլնը)
  11. հիվանդությունը մեկից մյուսին անց կացնել, վարակել
  12. հաղորդել, ներշնչել ◆ Նկարչին տաղանդն է, որ անշունչ իրերուն հոգի կուտա, կփոխանցե մեզ անոնց թախիծը կամ երջանկությունը: Զուլալ Գազանճեան

Հոմանիշներ

  1. (հշվպ․) գրանցել, անցկացնել, հատկացնել
  2. տե՛ս փոխանցագրել
  3. (հշվպ․) փոխադրել
  4. տալ, հանձնել, անց կացնել
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը