Կարս
Քաղաք | |
---|---|
Կարս | |
թրք.՝ Kars | |
Երկիր |
ԹուրքիաarchINFORM |
Նահանգ | Կարս |
Քաղաքապետ | Նեւզաթ Պոզքուշ |
ԲԾՄ | 1768±1 մեթր |
Բնակչութիւն |
96 700 մարդ (2023) |
Խտութիւն | 47,05 մարդ/քմ² |
Փոստային ցուցանիշ | 36000 |
Շրջագայութեան պետ-համարագիր | 36 |
Պաշտօնական կայքէջ | kars.bel.tr(թուրք.) |
Կարս[3] (նաեւ՝ Ղարս), քաղաք Թուրքիոյ արեւելեան մասին մէջ՝ պատմական Արեւմտեան Հայաստանի, Կարս նահանգին մայրաքաղաքը։
Հինէն ի վեր Վանանդի նշանաւոր նախարարական տան աթոռանիստն էր անիկա: Կարսի ապստամբ իշխանէն Բագրատունիները կը խլեն անոր տիրած շրջանները` ներառեալ աթոռանիստ Կարսը: Աշոտ Երկաթին (914-928) մահէն ետք, Աբաս թագաւորը (928-953), որ Կարսի կառավարիչն էր, չի տեղափոխուիր Շիրակաւան, այլ՝ մնալով Կարսի մէջ, զայն կը հռչակէ մայրաքաղաք: Թագաւորական պալատներն ու այլ շինութիւնները միջնաբերդին մէջ էին: Աբաս Կարսագետի ափին կը կառուցէ նաեւ Ս. Առաքելոց մայր եկեղեցին: Երբ Աշոտ Ողորմած արքան (953-977) մայրաքաղաքը 961-ին կը փոխադրէ Անի, անոր եղբայրը՝ Մուշեղ Բագրատունին, ինքզինք կը հռչակէ Կարսի թագաւոր: Թագաւորութեան անկումը նշուած է 1065-ին սելճուք-թուրքերու անընդհատ արշաւանքները Գագիկ Կարսեցի արքան կը հարկադրեն քաղաքը եւ շրջակայ տարածքները յանձնել Բիւզանդիոնին եւ տեղափոխուիլ Կապադովկիա:
Կարսը արհեստագործութեան եւ առեւտուրի մեծ կեդրոն էր, ունէր ամրակուռ բերդ, որ աւերուած է 1877-1878 թուականներուն ռուս-թրքական պատերազմի ատեն: 1828-ին ռուսերը կը գրաւեն Կարսը, սակայն 1921-ին զայն կրկին կը յանձնեն Թուրքիոյ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մօտ քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարսի մօտ քաղաքներն են[4].
- Կաղապար:Country data Ատրպէյճան Գանձակ, Ատրպէյճան
- Գերմանիա Վեզել, Գերմանիա
- Կաղապար:Country data Վրաստան Քութայիս, Վրաստան
- Նորվեկիա Կիրքենես, Նորվեկիա
- Թուրքիա Պուրսա, Թուրքիա
- Թուրքիա Էտիրնէ, Թուրքիա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|