Տիգրան Լեւոնեան
Արտաքին տեսք
Տիգրան Լեւոնեան (14 Դեկտեմբեր 1936, Պէյրութ - 25 Յունիս 2004, Երեւան), հայ օփերայի երգիչ՝ բեմադրիչ, դերասան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիգրան Լեւոնեան, ծնած է 1936-ի Դեկտեմբեր 14-ին Պէյրութ: 1946-ին ծնողներուն հետ հայրենադարձուած է Հայաստան: 1958-ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը 1977-ին՝ Մոսկուայի թատերարուեստի հիմնարկը օփերային բեմադրութեան բաժինը: Երգեցողական արուեստի իր ուսուցանողը եղած անոր ապագայ կինը՝ Գոհար Գասպարեան:
1962-ին եղած է Երեւանի օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի մեներգիչ, 1970-77-ին, միաժամանակ՝ բեմադրիչ, 1977-էն՝ գլխաւոր բեմադրիչ, 1991-99 նաեւ գեղարուեստական ղեկավար: Եղած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆէսըր: 1984-ին արժանացած է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: Մահացած է Երեւան՝ 2004 թուականին[1]:
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կինն էր օփերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարեանը (1924-2007)։
- Եղբայրը՝ Արմէն Խանտիկեան։