Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Սլովաքիա

Սլովաքիա
Սլովակիայի դրոշ? Զինանշանը

Կը ներառնէ Բրատիսլավայի երկրամաս?, Տրնավայի երկրամաս?, Nitra Region?, Տենչինի երկրամաս?, Ժիլինայի շրջան?, Բանսկա Բիստրիցկա շրջան?, Կոշիցկի երկրամաս? եւ Պրեշովյան շրջան?
Պետական լեզու սլովակերեն?
Մայրաքաղաք Բրատիսլավա?[[:de:s:Brockhaus_Enzyklopädie|Բրոքհաուզի_հանրագիտարան]]-1">[1]
Օրէնսդիր մարմին National Council of the Slovak Republic?
Երկրի ղեկավար Peter Pellegrini?
Կառավարութեան ղեկավար Ռոբերտ Ֆիցո?_—_2023.-2">[2]
Ազգաբնակչութիւն 5 449 270 մարդ (1 Յունուար 2021)[https://www.scitanie.sk/obyvatelia/zakladne-vysledky/pocet-obyvatelov/SR/SK0/SR_Počet_obyvateľov_podľa_pohlavia_v_SR_k_1._1._2021]_—_[[:sk:Bratislava|Bratislava]]:_[[:sk:Štatistický_úrad_Slovenskej_republiky|ŠÚ_SR]].-3">[3]
Օրհներգ Nad Tatrou sa blýska?
Կարգախօս Travel in Slovakia - Good idea եւ Teithiwch Slofacia - Syniad gwych!
Հիմնադրուած է 1 Յունուար 1993[[:de:s:Brockhaus_Enzyklopädie|Բրոքհաուզի_հանրագիտարան]]-1">[1] թ.
Արժոյթ Եւրօ
Ազգային տօն Ս․ Ծնունդ
Ժամային համակարգ UTC+1 եւ UTC+2
Հեռաձայնային համակարգ +421
Համացանցի յղում .sk?
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,848[https://hdr.undp.org/data-center/human-development-index#/indicies/HDI_Human_Development_Report]_—_[[:d:Q161718|Միավորված_ազգերի_կազմակերպության_զարգացման_ծրագիր]],_2022.-4">[4]
slovakia.com

Սլովաքիան, պետութիւն է Կեդրոնական Եւրոպայի մէջ: Առաւելապէս լեռնային երկիր է, որուն մեծ մասը կը գտնուի Արեւմտեան Քարփաթյընի մէջ: Հիւսիսի բաժինը Բարձր Տատրաներն են (առաւելագոյն բարձրութիւնը՝ 2655 մ., Գերլախովեան Շտիտ), հարաւէն՝ Ցած Տատրաները եւ այլ լեռնաշղթաներ:

Բնական պաշարներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երկրի ընդերքը ունին երկաթի, մանգանի, ծարիրի, մագնիսաքարի բազմամետաղներու հանքավայրեր:

Դաշտավայրերը կը կազմեն փոքր տարածութիւններ: Լեռները գլխաւորաբար անտառապատ են: Կենդանիներէն տարածուած են արջը, գայլը, լուսանը, աղուէսը, կզաքիսը, կնգումը, եղջերուն, գետակինճը, այծեամը եւ սկիւռը: Վահ, Նիտրա, Հրօն, Օնդաւա գետերը հարուստ են ձուկերով:

Սլովաքիայի տարածքը բնակչութեան յարմար եղած է հին Քարէ Դարէն ի վեր: 11-րդ դարուն Սլովաքիան ընդգրկուած է հունգարական թագաւորութեան կազմի մէջ, 13-14-րդ դարերուն զայն գաղութացուցած են գերմանացիները: 16-րդ դարու կիսուն երկրի մեծ մասը տիրապետած է Օսմանեան կայսրութիւնը, մնացած մասն ալ անցած է Աւստրիային, իսկ Աւստրօ-թրքական պատերազմէն (1683–1699 թուականներուն) ետք Աւստրիոյ միացած է նաեւ Հարաւային Սլովաքիան:

Առաջին Համաշխարհային Պատերազմ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին Համաշխարհային Պատերազմի (1914–1918 թուականներուն) աւարտին՝ Աւստրօ-հունգարիոյ փլուզումէն ետք, 1918 թուականին Սլովաքիան ընդգրկուեցաւ Միասնական Չեխոսլովաքեան պետութեան մէջ, իսկ 1919 թուականի Յունիսին կարճատեւ ժամանակով առանձնացաւ: 1938 թուականին երկրի հարաւային մասերը միացան Հունգարիոյ, իսկ 14 Մարտ 1939 թուականին դարձաւ ինքնուրոյն պետութիւն՝ Գերմանիոյ «պահպանութեան» տակ: Սակայն երբ 1945 թուականին խորհրդային զօրքերը մտան Սլովաքիա, ան կրկին միացաւ Չեխիոյ, իսկ 1969 թուականին Չեխո-Սլովաքիան հռչակուեցաւ չեխերու եւ սլովաքներու դաշնային պետութիւն՝ Չեխո-Սլովաքիոյ Սոցիալիստական Հանրապետութիւն: Արեւելեան Եւրոպայի երկիրներուն մէջ սոցիալիստական հասարակարգի փլուզումէն ետք, 31 Դեկտեմբեր 1992 թուականին ընդունուած օրէնքով, Չեխո-Սլովաքիան բաժնուեցաւ 2 ինքնուրոյն պետութիւններու՝ Չեխիայի եւ Սլովաքիայի:

Սլովաքիայի բնակչութեան գրեթէ 90%-ը սլովաքներ են: Խոշոր քաղաքներն են Պրաթիսլաւան, Քոշիցէն, Բրեշովը, Ժիլինան: Սլովաքիան ունի զարգացած արդիւնաբերութիւն եւ գիւղատնտեսութիւն: Արդիւնաբերական գլխաւոր կեդրոններն են Պրաթիսլաւան եւ Քոշիցէն:

Հանքային լեռներու՝ երկաթի, մանգանի, ծարիրի, մագնիսաքարի, բազմամետաղներու հանքավայրերու հիմքի վրայ զարգացած են մետաղաձուլութիւնն ու մեքենաշինութիւնը: Կան նաեւ նաւթավերամշակման, նաւթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանիւթերու եւ այլ ձեռնարկութիւններ: Կը մշակեն հացահատիկային բոյսեր, ձիթատուներ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Զարգացած են այգեգործութիւնը, պտղաբուծութիւնը, մսակաթնատու անասնաբուծութիւնը:

1. [[:de:s:Brockhaus_Enzyklopädie|Բրոքհաուզի_հանրագիտարան]]
_1-0">1,0 [[:de:s:Brockhaus_Enzyklopädie|Բրոքհաուզի_հանրագիտարան]]
_1-1">1,1 Բրոքհաուզի հանրագիտարան

• _—_2023.
• _2-0">↑ Slovakia swears in a new Cabinet led by a populist ex-premier who opposes support for Ukraine — 2023.
• [https://www.scitanie.sk/obyvatelia/zakladne-vysledky/pocet-obyvatelov/SR/SK0/SR_Počet_obyvateľov_podľa_pohlavia_v_SR_k_1._1._2021]_—_[[:sk:Bratislava|Bratislava]]:_[[:sk:Štatistický_úrad_Slovenskej_republiky|ŠÚ_SR]].
• _3-0">↑ Počet obyvateľov podľa pohlavia v SR k 1. 1. 2021Bratislava: ŠÚ SR.

• [https://hdr.undp.org/data-center/human-development-index#/indicies/HDI_Human_Development_Report]_—_[[:d:Q161718|Միավորված_ազգերի_կազմակերպության_զարգացման_ծրագիր]],_2022.
• _4-0">↑ Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.

Վերցուած է «https://hyw.wikipedia.org/w/index.php?title=Սլովաքիա&oldid=230866» էջէն