Տոնալտ Տաք
Տոնալտ Տաք անգլերէն՝ Donald Fauntleroy Duck անգլերէն՝ Donald Duck | |
---|---|
| |
Ծննդեան անուն |
անգլերէն՝ Donald Fauntleroy Duck_—_2019. |
Նաեւ յայտնի է իբրեւ | Maui Mallard, Frank Duck, Fred, Duck Avenger, Paperinik, Superduck, DoubleDuck եւ Unca Donald |
Մասնագիտութիւն | ծովագնաց, արկածախնդիր, infantryman, navy sailor |
Ծնողներ | հայր՝ Quackmore Duck?, մայր՝ Hortense McDuck? |
Կայքէջ | mickey.disney.com/donald |
Տոնալտ Ֆոնթլերոյ Տաք (անգլերէն՝ Donald Fauntleroy Duck) - շարժապատկերի հերոս, որ ստեղծուած է Ուոլթ Տիզնիի մէջ, 1934-ին։
Անիկա սպիտակ բադ է՝ դեղնա - նարնջագոյն կտուցով եւ նոյն երանգի ոտքերով։ Ան սովորաբար կը հագնի նաւաստիի վերնաշապիկ եւ գլխարկ՝ փողկապով։ Տոնալտ Տաք իր ընկերոջ՝ Միքի Մաուսին հետ միասին, կը համարուի Տիզնիի ամէնէն նշանաւոր հերոսներէն մէկը եւ 2002-ին ընդգրկուած է բոլոր ժամանակներու 50 մեծագոյն հերոսներու հեռուստացանկին մէջ[2]։ [3] Ցուցադրման առաջին իսկ օրէն մինչեւ 1983, Տոնալտ Տաքին ձայնը մարմնաւորած է Քլարենս Նեշը ( անգլերէն՝ Clarence Nash)[4]: Նեշին մահէն ետք, Տոնալտին ձայնը կարդացած է Թոնի Անսելմոնը։
1935-էն սկսեալ, Տոնալտ Բադիկը դարձած է մանկական գիրքերու մէջ յաճախ հանդիպող կերպարներէն մէկը։ Այդ գիրքերէն շատերը հրատարակուած են Վիթման հրատարակչութեան մէջ (հետագային՝ Արեւմտեան հրատարակչութիւն)։