Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Քաթալոնիա

Բնակավայր
Քաթալոնիա
կատ.՝ Catalunya
օքս.՝ Catalonha
Դրօշակ Զինանշան

Երկիր  ՍպանիաarchINFORM_—_1994.-1">[1]''(unspecified_title)''_—_2006.-2">[2]
Ներքին բաժանում Նահանգ[[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]-3">[3], Կիրոնա[[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]-3">[3], Կիրոնա[[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]-3">[3] եւ Թարրակոնա[[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]-3">[3]
President of the Generalitat of Catalonia?''(unspecified_title)''_—_2006.-2">[2] Փեր Արակոնէս-4">[4]
Օրէնսդրական մարմին Քաթալոնիոյ խորհրդարան''(unspecified_title)''_—_2006.-2">[2]
Հիմնադրուած է՝ 988-5">[5]
Տարածութիւն 31 895 քմ²
Պաշտօնական լեզու Քաթալոներէն''(unspecified_title)''_—_2006.-2">[2], Սպաներէն''(unspecified_title)''_—_2006.-2">[2] եւ Օքսիտաներէն''(unspecified_title)''-6">[6]
Բնակչութիւն 7 747 709 մարդ (2022)-7">[7]
Կը գտնուի ափին Միջերկրական Ծով_—_ISBN_978-84-8415-915-5-8">[8]
Ժամային գօտի UTC+1
Անուանուած է Քաթալոնացիներ
Սուրբ բարեխօս Սուրբ Գէորգ եւ Մոնսերաթի Ս. Մարիամ-9">[9]
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ca" does not exist։

Քաթալոնիա, պատմական երկրամաս՝ Սպանիոյ հիւսիս-արեւելեան կողմը, Փիրէնեան լեռներուն եւ Միջերկրական ծովուն միջեւ:[10]Ունի 32.114 քառակուսի քիլոմեթր տարածութիւն եւ աշխարհագրական քանի մը գօտիներու բաժնուած է[11]:

Մայրաքաղաքն է՝ Պարսելոնան:

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հիւսիսը Փիրէնեան լեռներն են շուրջ 200 քիլոմեթր երկարութեամբ, որոնք գլխաւոր երկու լեռնաշղթաներու բաժնուած են. Աքսիալ Փիրէնէ` հիւսիւսային կողմը, եւ Փրէ Փիրէնէ` անկէ հարաւ: Գլխաւոր լեռնաշղթաներուն զուգահեռ կան աւելի ցածրադիր լեռնաշղթաներ: Փիքա տ՛Էսթաթս ունի 3143 մեթր բարձրութիւն, Փիկփետրոս` 2014 մեթր բարձրութիւն: Փրէ Փիրէնէի մէջ կը գտնուի Սերրա տէլ Սատին:

Փիրէնեան լեռներէն հարաւ 200-էն 600 մեթր բարձրութեամբ հարթավայրեր են, որոնք Էպրօ գետի հովիտին արեւելեան մասը կը կազմեն: Փիրէնեան լեռներէն հոսող ջուրերը կ՛ոռոգեն հողերը: Կան նաեւ ջրանցքներ: Երկրագործականօրէն բերրի շրջան է: Դէպի հիւսիս-արեւելք Էմփորտա դաշտավայրն է:

Միջերկրականեան գօտին կ'ընդգրկէ երկու եւ աւելի լեռնաշղթաներ, որոնք կ'երկարին ծովուն զուգահեռ, հիւսիս-արեւմուտքէն դէպի հարաւ-արեւելք: Գլխաւոր բարձունքներն են` Մոնթսերրաթ, Մոնթսենի եւ Փորթօ: Լեռներուն միջեւ կան դաշտեր, որոնցմէ գլխաւորներն են` Վալլէս եւ Փենետէս:

Գլխաւոր գետերն են` Թեր, Լոպրեկաթ եւ Էպրօ: Էպրոյի տելթան, 340 քիլոմեթր տարածութեան վրայ, չափազանց բարեբեր է եւ բրինձի, բանջարեղէնի ու կիտրոնային պտուղներու շտեմարան:

Բնութիւնը գեղեցիկ է. մէկ` կողմը` ծովուն կապոյտը անհուն, ջինջ ջուրերով, միւս կողմը` բրինձի ու ցորենի մշակման բերրի դաշտեր, ձիթապտուղի, նարինջի, լեմոնի ծառաստաններ ու խաղողի այգիներ, եւ հեռուն` լեռներու կանաչապատ, անտառախիտ բարձունքները ձիւնապատ գագաթներով: Հարուստ արօտավայրեր, եւ ոչխարի, այծի, խոզի, կովու, ձիու եւ հաւազգիներու բուծանման ագարակներ:

Կենդանական աշխարհ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներէն են՝ վարազը, կարմիր աղուէսը, եղնիկը, քարայծը եւ արջը: Ջուրերը հարուստ են ձուկերով: Հին ու պատմական բնակավայրեր` միջնադարեան թաղերով, քարաշէն եւ կղմինտրածածկ տուներով, նեղ փողոցներով, եկեղեցիներով ու վանքերով:

Կլիման ծովափնեայ եւ ներքին շրջաններուն մէջ ամառը տաք է, ձմեռը` մեղմ: Լեռնային շրջաններուն մէջ ամառը` զով, ձմեռը` ցուրտ եւ ձիւնապատ: Գարունը եւ աշունը ամէնուրեք մեղմ, հաճելի եւ անձրեւային եղանակներ են: Լեռներուն, հովիտներուն եւ դաշտերուն մէջ յաճախակի են մառախուղները:

Քաթալոնիոյ ինքնավար մարզը բաժնուած է չորս նահանգներու. Պարսելոնա, Կիրոնա, Լէիտա եւ Թարրակոնա: Կան 948 քաղաքապետութիւններ:

Տեղական ինքնավար մարմինները երկրամասը աշխարհագրական քանի մը գօտիներու բաժնած են. Ալթ Փիրինէու ի Արան, Ամպէթ Մեթրոփոլիթա տէ Պարսելոնա, Քամփ տէ Թարրակոնա, Քոմարգէս Կիրոնինէս, Քոմարգէս Սենթրալս, Փենետէս, Փոնենթ եւ Թերրէս տէ լ'Էպրէ:

Քաթալոնիա անուանումը յառաջացած է Գոթիա եւ լոնիա (գոթերու երկիր) անուանումէն, որովհետեւ քաթալան կոմսերը եւ ժողովուրդը գոթերու երկրամասին մէջ կեդրոնացած էին: Ըստ բիւզանդական աղբիւրներու համաձայն շրջանը կոչուած է Քաթալոնիա, իբրեւ գոթերու եւ ալաններու երկրամաս: Ըստ այլ կարծիքի մը, Քաթալոնիա քասթլա կաս քասթլան անուանումէն սերած է եւ կը նշանակէ դղեակներու երկիր. ըստ այս կարծիքին Քաթալոնիա եւ Քասթիլիա նոյն արմատէն սերած են:

Տեղացիք, ինչպէս նաեւ քասթիլացիք երկրամասը կը հնչեն իբրեւ Քաթալունիա, իսկ արակոնէս լեզուով կը հնչուի Քաթալոնա:

Ներկայ Քաթալոնիոյ, ինչպէս նաեւ Իպերիական թերակղզիի հին բնիկները իպերիացիներն են: Միջերկրականի յարող գօտիին, ներկայ Քաթալոնիոյ իպերիական գլխաւոր ցեղերն էին` իլերկեթէս, ինտիկեթէս եւ լաքեթանի, որոնք կապեր ունէին յարակից ծովափնեայ շրջաններու բնակիչներուն հետ: Գլխաւոր բնակավայրերն էին` Իլերտա (ներկայ Լէիտա), Հիպերա (հաւանաբար Ամփոսթա կամ Թորթոսա) եւ Ինտիքա (Ուլասթրէթ): Ն. Ք. Ը. դարուն յունական առեւտրական համայնքներ կը կազմաւորուին ծովափերու երկայնքին, գլխաւորաբար` Ռոսէսի ծոցին, Էմփորիոնի եւ Ռոսէսի մէջ: Փիւնիկեցիք եւս առեւտրական բնակավայրեր հաստատեցին: Հետագային կարթագէնացիք իրենց հսկողութեան տակ կ'առնեն Միջերկրականի առափնեայ գօտին:

Կարթագէնի նուաճումէն ետք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հռոմի կողմէ Կաթագէնի նուաճումէն ետք Իպերիոյ հիւսիս-արեւելքը Հռոմի տիրապետութեան ենթարկուեցաւ: Թարրաքոնենսիս նահանգը կ՛ընդգրկէր ներկայ Քաթալոնիան, որուն գլխաւոր քաղաքներն էին Թարրաքօ (ներկայ Թարրակոնա), Իլերտա (Լէիտա), Տերթոսա (Թորթոսա), Կերունտա (Կիրոնա), նաւահանգիստներ` Էմփորիոն եւ Պարսինօ (Պարսելոնա):

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
_1-0">↑ archINFORM — 1994.

• ''(unspecified_title)''_—_2006.
• _2-0">2,0 ''(unspecified_title)''_—_2006.
_2-1">2,1 ''(unspecified_title)''_—_2006.
_2-2">2,2 ''(unspecified_title)''_—_2006.
_2-3">2,3 ''(unspecified_title)''_—_2006.
_2-4">2,4 (unspecified title) — 2006.

• [[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]
• _3-0">3,0 [[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]
_3-1">3,1 [[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]_3-2">3,2 [[:es:s:Constitución_española_de_1978|Constitución_española_de_1978,_Constitució_espanyola,_Constitución_española,_Konstituzioa_Espainiako,_Constitució_espanyola,_Constitució_espanyola]]_//_''[[:es:Boletín_Oficial_del_Estado|Boletín_oficial_del_Estado]]''_—_[[:es:Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado|Agencia_Estatal_Boletín_Oficial_del_Estado]],_1978._—_ISSN_[https://www.worldcat.org/issn/0212-033X_0212-033X]_3-3">3,3 Constitución española de 1978, Constitució espanyola, Constitución española, Konstituzioa Espainiako, Constitució espanyola, Constitució espanyola // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1978. — ISSN 0212-033X

• _4-0">↑ https://catalangovernment.eu/catalangovernment/president/biography
• _5-0">↑ https://libro.uca.edu/lewis/index.htm
• ''(unspecified_title)''_6-0">↑ (unspecified title)

• _7-0">↑ https://www.idescat.cat/indicadors/?id=anuals&n=10328&col=1
• _—_ISBN_978-84-8415-915-5_8-0">↑ (unspecified title)ISBN 978-84-8415-915-5
• _9-0">↑ https://www.montserratvisita.com/en/spirituality/our-lady
• Քաթալոնիա
• Քաթալոնիա,պատմական երկրամաս
• Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/w/index.php?title=Քաթալոնիա&oldid=214390» էջէն