Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Thursday, 26 09 2024
Փոխնախարարի հրաժարականից հետո նախարարի դեմ ստորագրահավաքը չի դադարեցվի
Իրանի նախագահի առաջին տեղակալը կայցելի Հայաստան
Թիրախում տիկտոկերի մեքենան էր․ մանրամասներ՝ մեքենաների հրկիզման դեպքից
«Քանաքեռ-Զեյթունում ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք»․ Տիգրան Ավինյան
Կոմիտասի շունչն ու ոգին՝ Երևանի օպերային թատրոնում. 55 տարի անց կրկին բեմ բարձրացավ «Անտունի» բալետը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ
Գյումրիում կկառուցվեն սոցիալական նոր բնակարաններ
Հրդեհ՝ Հողմիկ գյուղում․ տուժել է մեկ մարդ
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Կալանավորվածի մատների արանքում հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ
Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ամասիայում և հայտնել իրավապահներին
Ծխախոտի արտադրողը պետական բյուջե է վերականգնել 288 մլն դրամ թաքցված հարկ
Հայաստանի ԱԳ նախարարի ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումը։
Հայաստանը իր ճանապարհը նորովի է սկսում. մենք պետք է քաղաքակիրթ աշխարհի հետ համահունչ քայլենք
31-ամյա երևանցու դեմ հարձակման մեղադրյալներից մեկը կալանավորվել է, մյուսը՝ տնային կալանքի տակ
Ռուսաստանի միջուկային շանտաժը նպատակ ունի արգելակել Արևմուտքի կողմից կարևոր որոշումների ընդունումը
1930-ականներին շուրջ 1300քկմ տարածք է տրվել Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստանի պատրվակով
Գրիգոր Մինասյանը ոչ թե հեղափոխական կառավարության, այլ նախկին իշխանության նախարարն է
Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը
21:20
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահը ՄԱԿ-ին խնդրել է վերացնել ադամանդի արդյունահանման արգելքը
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ափսոսանք է հայտնել փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի կապակցությամբ
ԵՄ անդամակցության գաղափարը նշաձող կլինի՝ ու՞ր ենք գնում և ի՞նչ ենք ուզում
Իսրայելն ԱՄՆ-ից 8,7 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթ կստանա
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում
20:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել կրճատել միջուկային զինանոցները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում
Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊԵԿ
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին
Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից
Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է հաջորդ տարի ավելացել շուրջ 111 միլիարդ դրամով

Որևէ մեկը նրան նախագահ չի ընկալելու, միայն նկուղում նստած այդ 22 հոգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախկին նախագահ Տիգրան Պետրոսյանը

-Պարոն Պետրոսյան, Արայիկ Հարությունյանի կողմից ստեղծված՝ Արցախի նախագահին կից գործող մի շարք խորհուրդներ լուծարվել են, այդ թվում՝ Ձեր խորհուրդը։ Ի՞նչ է կատարվում Արցախում։

Նախ նշեմ, որ մեր խորհուրդը ձևավորվել էր հասարակական հիմունքներով, մենք ստեղծվել ենք հասարակական ճնշմամբ։ Եվ մեր կանոնադրության մեջ գրված է, որ մինչև նախագահի հրաժարականը, այսինքն՝ մենք մեր առաքելությունը կատարած ենք համարում։

Շաբաթ օրը Արցախի Աժ-ն կընտրի նախագահ։ Ի՞նչ ակնկալիքներ կան։

Քսաներկու հոգով իրենց համար նախագահ են ընտրելու, բայց ընդհանրապես ովքե՞ր են նրանք։

-Ժողովրդի կողմից ընտրված․․․

-Եթե հաշվում ենք, որ մինչև պատերազմն այդ ընտությունները լեգիտիմ են, այնտեղ նախագահի թեկնածուներ են եղել, որոնք երկրորդ փուլ են անցել, դա չեն հաշվում, իրե՞նց են հաշվում։ Բա մարդ է եղել, որ երկրորդ փուլ է անցել, մանավանդ որևէ բևեռի չի պատկանում, ինչո՞ւ իրեն չեն ներառում, եթե իրենք լեգիտիմ են։ Այստեղ մեծ խնդիր է առաջանում, որ 22 հոգով նախագահ են ընտրում, այսինքն՝ 22 հոգու նախագահն են լինելու, պատերազմի ժամանակ նրանց բոլորին տեսել ենք՝ ինչ են արել, 99 տոկոսը նկուղում նստած է եղել, իրե՞նք են որոշում՝ ով պետք է լինի նախագահ։ Սա կրկես է, որին ես չեմ ուզում մասնակցել։

-Հիմա Արցախում իշխանափոխության պրոցե՞ս է։

Արցախում ի՞նչ իշխանափոխություն, նույն իշխանությունն է, իշխանությունը չի փոխվել, նույն մարդիկ են, նույն խաղն են խաղում, պարզապես սա գլոբալ խաղ է։ Սրանք չեն գիտակցում՝ ինչ խաղի մեջ են, չորրորդ ձեռք են, իրենց դերերն են կատարում, կրկեսային ներկայացում է։ Այս երիտասարդը՝ Սամվել Շահրամանյանը, երիտասարդ տղա է, հայրը դպրոցի տնօրեն է, նորմալ դաստիարակել է, համակարգի տղա է, համոզեցին, գցեցին կրակի մեջ։ Ինքը մեկ ամիս էլ չի ձգելու։ Առաջին հերթին՝ որևէ մեկը նրան նախագահ չի ընկալելու, միայն նկուղում նստած այդ քսաներկու հոգին։ Երկրորդ՝ իրենց թիմը դաշնակցականներով հայտարարում էին, թե Աղդամի ճանապարհը բացելը դավաճանություն է, դա Արցախի վերջն է լինելու։ Բայց եկեք տեսնենք բացելո՞ւ են, ճանապարհը թե ոչ։ Եթե ժողովրդին ներկայացրել են, որ դա դավաճանություն է և Արցախի կործանում, եկեք մեկ ամիս հետևենք տեսնենք, իրենց Արցախը կործանո՞ւմ են, թե ոչ։

-Բավականին ակտիվ քաղհասարակություն կա, որը գնաց Հաակարի կամուրդ, նրանց աջակցո՞ւմ եք։ Առաջիկայում ի՞նչ քայլեր կիրականացնեք։

-Նախ՝ Հաակարի կամրջի հետ կապված ես ընդհանրապես կապ չունեմ, փորձում են ինձ կապել այդ ավտոբուսների հետ։

Արցախում հասարակությանը կոտրել են, 30 տարի կոտրել են, և այս երեք տարին էլ Արայիկ Հարությունյանը նրանց հետ միասին այնպես արեց, որ հույսը լրիվ մարեց։ Եվ այսօր ժողովուրդը մի կտոր հացի համար օրերով հերթ է կանգնում, և բոլորի դարդ ու ցավն այն է, որ երեխաներին սոված չթողնեն։

Արայիկ Հարությունյանն ի վերջո ճնշմա՞ն ազդեցության տակ հրաժարական տվեց։

-Ես կոնկրետ գիտեմ, թե ինչի համար է հրաժարական տվել, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում, և դրա մասին երևի ինքը կխոսի։

-Հանրային ճնշում կա՞ր։

-Չէ, սա ավելի գլոբալ հարց էր, սա դրսի ուժերն են այդ ճնշողներ, ես գիտեմ, թող ինքը պատասխանի։

-Ով էլ ընտրվի նախագահ, խնդիրները չեն լուծվելո՞ւ։

-Ես ուղղակի առաջարկեցի, ասացի՝ եթե դուք հաշվում եք, որ մենք լեգիտիմություն ունեք, իսկ մենք այդ պատգամավորներին, նախագահին հանդուրժել ենք նաև նրա համար, որ պետականություն չկորցնենք։ Եվ այնպես չէ, որ պատերազմից հետո նրանից որևէ մեկին բանի տեղ են դնում։ Մեծամասնությանը չեն դնում, նրանից մեկ- երկուսն են, որ պատերազմի ժամանակ մասնակցություն են ունեցել, մնացածը «պադվալիստներ» են, կոճակ սեղմող։ Եվ այն մարդիկ, որոնք նրանց քվե են տվել, պատերազմից հետո նրանք հասկացել են՝ ում են տվել քվե։ Եվ հիմա իրենք առիթից օգտվում են, գիտակից հատվածը հասկանում է, որ պետականության կորուստ կարող է լինի։ Սա մի կրկես է, որը սկսվել է վաղուցվանից, ԱԺ-ում ներկայացված երեք հոգանոց խմբակցությունից Դաշնակցություն են ընտրել, այսինքն՝ ամբողջ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ում մի հատ խելքը գլխին մարդ չեն դրել, դաշնակցականի են դրել՝ թքած ունենալով իրենց տված քվեների վրա։

-Արթուր Հարությունյանին պետնախարար նշանակելու հետ կապված լուրերը որքանո՞վ են հավաստի, ի՞նչ է Ձեզ հայտնի։

-Իրենք պայմանավրովել են, իրար մեջ  հոգում գումարած Արկադի, Բակո երկիր քանդողների հետ պայմանավորվել են, Արայիկը իր եղբորն է փչացրել՝ Արթուր Հարությունյանին, իսկ Բակո ենք էլ էն խեղճ տղային են փչացնում՝՝ Շահրամայնա Սամվելին և դա լինելու է մեկ ամսվա ընթացքում։ Ուղղակի շատ վտանգավոր վիճակ է։ Այն օրը, որ ստիպել ենք գան ԱԺ, ասել ենք՝ չգաք, գալու ենք ձեր տներից հանենք, վախեցած եկել են, հավաքվել մի տեղ, կիսասոված հասարակությունը սպասում էր լուրերի, որ դուրս գան ասեն, իրենք այդ ժամանակ ԱԺ-ում պատի գույն էին, նախագահներով, նախարարներով, պատգամավորներով, պատի գույն էին դարձել։ Արայիկը մեզ խնդրում էր, որ հետը դուրս գանք, որ ժողովուրդը իրեն չհոշոտի։ Մենք ենք դուրս եկել, ոչ թե իրենց պատգամավորները, այլ ես, Սամվելը Բաբայանը և քաղաքապետ Սարգսյան Դավիթը, մնացածը հետևի դռնով են փախել, էդ են իրենք։ Եվ այս անգամ երբ ժողովուրդ հավաքենք, շատ հնարավոր է ժողովուրդը նրանց պատուհաններից դուրս գցի, որովհետև արժանի են, բայց ես դրա իմաստը չեմ տեսնում, քանի որ այս ամենը շատ կարճ է տևելու։ Ես այս կրկեսին չեմ մասնակցելու, իսկ ժողովուրդը վաղ թե ուշ հասկանալու է, թե ինչպես են իրենց օգտագործել իշխանությունները իրենց կեղտոտ խաղերի մեջ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում