Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մարդկանց հետ նստել են, հաց ու աղ են կիսել, ով գիտի՝ լիտրերով օղի են խմել՝ Արցախի թթի օղի»․ սրբազանը՝ Բաքվում գերեւարված հայերի եւ քաղբանտարկյալների մասին

Մայիս 15,2024 18:33

«Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են. ամեն մեկս ենք էնտեղ, մեր հավաքական ներկայությունն է Բաքվի բանտում։ Էդ անարգանքը, էդ անպատվությունը բոլորիս վրա է»,- «Ազատության» հրապարակի հարակից տարածում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը՝ պատասխանելով Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, առհասարակ, Բաքվում գերեւարված մեր հայրենակիցների մասին հարցին։ Նա հիշեցրեց, որ հայաստանյան բանտերում է քաղբանտարկյալներ ունենք։

Իսկ Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ հայ ռազմագերիների առկայությունը նա համարում է բոլորիս ամոթը։ Սրբազանը հիշեց նաեւ, թե ինչպե՞ս էին այժմ գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Նիկոլ Փաշինյանին Արցախում ընդունում․ «Էդ մարդկանց հետ ինքը հաց է կերել, ուղղաթիռով իջնում էր՝ դիմավորում էին, գրկախառնվում էին, ցատկում էին․․․»։

Բաքվի բանտերում գերեւարվածներին ազատելու գործիքները սրբազանի գնահատմամբ, ՀՀ իշխանության ձեռքին է եւ այս առումով նրանց անգործությունը Հուդայի վարք համարեց, քանի որ ոչինչ չի արվում՝ Բաքվի բանտից մեր հայրենակիցներին դուրս բերելու համար․ «Սա Հուդայի պատմությունն է։ Էդ մարդկանց հետ նստել են, հաց ու աղ են կիսել, ով գիտի՝ լիտրերով օղի են խմել՝ Արցախի թթի օղի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031