Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանը Էդմոն Մարուքյանի՝ նախկինների վերադարձը բացառելու առաջարկի մասին․ «Կարո՞ղ եմ ասել՝ մի մտածիր այդ մասին, այրել ես բոլոր կամուրջները։ Ոչ»

Հունիս 07,2024 23:30

«Այս շարժումը արժեքների ու քաղաքակրթական փոփոխության մասին է։  Եթե մարդիկ զուտ քաղաքական ակնոցով են գնահատում ամեն ինչ, այնտեղ էլ կմնան։ Չեն էլ աճելու»,-այսօր Գինու  փառատոն այցելության ժամանակ լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական ուժեր, գործիչներ աջակցում են շարժմանը, բայց մյուս կողմից պահանջներ են դնում, օրինակ Էդմոն Մարուքյանն է  առաջարկել, որ Բագրատ սրբազանը հայտարարի, թե Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին չեն շարունակելու մնալ քաղաքականության մեջ, նախկինների վերադարձ չի լինելու։

Բագրատ սրբազանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան ասաց՝  այս շարժումը մեր կյանքի փոփոխության մասին է․«Սա ոչ իշխանության մասին է, ոչ էլ ուրիշ բաների։ Իր բովանդակությունը քաղաքական չէ, արժեքային դաշտում է։ Լուծումները քաղաքական են։  Մենք ոչ մեկի համար դուռ չենք փակել եւ ոչ մեկին էլ իրավունք չենք տվել մեր վրայով անցնելու։ Եթե մարդիկ են այդ քաղաքակրթական շարժման մեջ՝ են, եթե՝ ոչ, ոչ։ Հուսամ, որ իրենք ուղղակի ճիշտ չեն հասկացել։ Մեր ճանապարհը գնում է, մենք էլ գծել ենք, մեր շարժումը ոչ մեկի հետ կապ չունի, որեւէ մեկի հետ կապ չունի։ Ասում են՝ 2-րդ նախագահն է, որդին է,  3-րդ նախագահն է,  ինչ իմանամ, միգուցե կխոսեն՝ 1-ին նախագահն է։ Այս մարդիկ անհասկանալի կացության մեջ են»։

Բագրատ սրբազանի խոսքով․«Ես որեւէ մեկին համոզելու բան չունեմ, հիմա ես Էդմոն Մարուքյանին կարո՞ղ եմ համոզել, ասել՝ դու ընդհանրապես մի մտածիր այդ մասին, այրել ես բոլոր կամուրջները, ոչ։ Երբեք։ Բոլորի նկատմամբ վերաբերմունք կա մեր հասարակության մեջ, ինձանից սկսած։ Սա որեւէ մեկին ծառայելու մասին չէ։

Նշենք, որ «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն էլ, որը եւս շարժման ակտիվ աջակիցներից է, Հ2-ի եթերում ասել է․ «Մարդկանց զգալի մասը ուզում է հասկանալ՝ եթե շարժումը հաղթեց, ի՞նչ է տեղի ունենալու, օրինակ, պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ, եթե լինելու է, ինչպես ենք դիմակայելու, նախկին իշխանությունները վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ, եթե չեն վերադառնալու, ո՞վ է լինելու իշխանություն: Ենթադրենք, ունենք Բագրատ սրբազան, ընդունված, միարժեք առաջնորդ է, բայց տեսեք ինչ է ասել Բագրատ սրբազանը՝ եթե ես գալիս եմ իշխանության, դա լինելու է կարճաժամկետ, ես իմ վրա հանձն եմ առնելու վարչապետի պարտականությունը, հետո վերադառնալու եմ հոգեւոր ծառայության: Մարդը ասել է: Հիմա մարդկանց մոտ հարց է առաջանում՝ բա որ դու վերադառնաս, դրանից հետո ի՞նչ է լինելու, ինչի՞ց է բաղկացած լինելու իշխանությունը, ո՞վ է այն երրորդ ուժը, որը քո հետեւից դու թողնելու ես»:

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930