Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժածներ և զոհ` Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին

Հունիս 13,2024 23:35

Հունիսի 13-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Դ., ծնված 1972 թ.) և «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ.)․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայի հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 2010 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ն.Դ.-ի դին տեղափոխել  դիահերձարան։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930