Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան․ «Ցուցարարները չպիտի հարձակվեն ոստիկանության վրա, ոստիկանությունն էլ որեւէ դեպքում չպիտի հարձակվի ցուցարարների վրա»

Հունիս 14,2024 15:47

«Ցուցարարները չպետք է ուժ գործադրեն, չպիտի հարձակվեն ոստիկանության վրա, ոստիկանությունն էլ համաչափ ուժ պետք է գործադրի։ Ոստիկանությունը չպետք է հարձակվի ցուցարարների վրա որեւէ դեպքում, բայց բնական է, որ ոստիկանությունն իր աշխատանքը պետք է կարողանա կատարել»,-այս մասին այսօր Mediahub.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողություններին։

«Դրանք երեւույթներ են, որից մեր հասարակությունը պետք է խուսափի»,-ասաց Սինանյանը։

Զարեհ Սինանյան

Հարցին՝ այսօրվա ձեր թիմակիցները երբ ընդդիմադիր էին, մեղադրում էին ոստիկաններին ուժ կիրառելու համար, բռնություն գործադրելու համար, հիմա այդ մարդիկ ցուցարարներին են մեղադրում, ի՞նչ փոխվեց, Սինանյանը պատասխանեց՝ ցուցարարները սկսեցին հարձակվել ոստիկանների վրա։

Մինչեւ 2018 թիվը ցուցարարները չէի՞ն հարձակվում ոստիկանների վրա, այս հարցին ի պատասխան էլ գլխավոր հանձնակատարն ասաց՝ եթե հարձակվել են, սխալ են արել, բայց ես հիշում եմ, որ չեն հարձակվել, եւ 2018-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաջողության գրավականը դա էր՝ հարյուր հազարավոր ցուցարարներ ուժի չէին դիմում ոստիկանների նկատմամբ։

Լրագրողի դիտարկմանը՝ 2008-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ հոգիս փառավորվեց, երբ ոստիկանների գլուխ ջարդեցին, հարձակվեցին, բռնություն գործադրեցին, նրա թիմակից Ալեքսանդր Արզումանյանն ասել էր՝ Լֆիկի բաներից կերանք, որովհետեւ ցուցարարները մտել ջարդել էին Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութները, սնունդ վերցրել, այն ժամանակ ոստիկաններին այլ կերպ էին խրախուսում, ասում էին՝ գնացեք ոստիկանների գլուխը ջարդեք, Սինանյանը չի պատասխանել, ասել է՝ տեղյակ չեմ, նման բան չեմ լսել։

«Այն ժամանակ հրազեն է օգտագործվել ցուցարարների նկատմամբ, ընդ որում՝ ցուցարարները չեն եղել պետական շինության մոտ, մարդիկ են սպանվել դաժան ձեւով»,-ասել է Սինանյանը։

Լրագրողի արձագանքին՝ հետո էդ սպանվածների ընտանիքները փոխհատուցում են ստացել, պատգամավոր են դարձել դրա հաշվին, բայց չբացահայտվեց, թե ով կրակեց, ինչ զենքով էր, Սինանյանն ասել է՝ դուք ակնարկում եք, որ զենք օգտագործել է իշխանական կողմից զատ ինչ որ մեկը։

Քանի դեռ պարզված չէ, գուցե սադրիչնե՞ր են եղել ընդդիմության կողմից, գուցե՝ իշխանության, լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան էլ՝ Սինանյանն ասել է․ «Դա նման է նրան, որ երբ ասում են՝ նախկինները հանցագործ են, գող են, թալանչի են, իրենց կողմնակիցները, այդ թվում՝ դուք եւ որոշ լրագրող կոչվածներն ասում են՝ ապացուցեք, չեն ասում՝ այդպես չի եղել»։

Լրագրողը Սինանյանի մեղադրանքին ի պատասխան էլ վստահեցրել է, որ ինքը նախկիններին քննադատել է, էլի կքննադատի՝ եթե նախկինները հետ գան։

Իսկ թե ինչո՞ւ մինչեւ հիմա բացահայտված չեն այդ հանցագործությունները, Սինանյանը մեկնաբանել է՝ դա համակարգի անկատարության հետեւանք է․ «Այո, ես հաշտ չեմ դրա հետ։ Մարդիկ տիեզերական մասշտաբի հանցագործություն են կատարել, բայց օրինական հողի վրա դա չի արտահայտվել»։

Հիշեցմանը՝ այս իշխանությունը ոչ մի հանցանք չի՞ գործել, ռադիոտուն է մտել 2018-ին՝ դուռը կոտրելով, Սինանյանը պատասխանել է․ «Լուրջ հարց տվեք։․․․Միայն ռադիոտան հարցը չէ, որ օդի մեջ է, բազում հարցեր կան, հասարակության համար կարեւոր է, որ տեսնեն, որ անցյալում պետության դեմ խոշոր հանցագործություն գործած մարդիկ պատժվեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930