Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյան․ «Տասնյակից ավելի մարդիկ են ձերբակալված, փորձում են ցուցմունք կորզել իմ դեմ»

Հունիս 15,2024 14:48

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, չնայած, ինչպես ինքն է պնդում, իր նկատմամբ քրեական գործ հարուցված չէ։

Այսօր առավոտյան Վարդանյանի տանն են խուզարկություններ արել։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Գերասիմ Վարդանյանը, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին եւ գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։

Ըստ քննչական կոմիտեի՝ Վ.Դ.-ն, առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վ.Դ.-ին ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ։

Գերասիմ Վարդանյանը, մինչ քննչական կոմիտե գնալը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ սա շոու է, կեղծ, շինծու գործ․ «3 օր է՝ իշխանական լրատվամիջոցներում հրապարակված ձայնագրությունների հետ կապված ձերբակալություններ են իրականացնում՝ ինձ հետ կապելով։ Տասնյակից ավելի մարդիկ են ձերբակալված, այդ թվում՝ երկու կին, որոնցից փորձում են ցուցմունք կորզել, ինչպես Բաքվի բանտերում մեր հայրենակիցներից են փորձում ցուցմունք կորզել։ Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում մեկին տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով։ Բայց իմ նկատմամբ մինչ այս պահը քրեական գործ չի հարուցվել, ծանուցում կամ հրավեր չի եղել քննչականից»։

Վարդանյանն ասաց, որ այս գործողություններով փորձ է արվում ցուցմունք կորզել, վախի մթնոլորտ սերմանել․ «Ես եմ ձեզ պետք, ես գալիս եմ, իմ ընկերներին բաց թողեք»։

Ինչ վերաբերում է ձայնագրություններին, որտեղ լսվում է գումար տալու խոսակցությունները, Վարդանյանն ասաց՝ փաստաբանները կմեկնաբանեն․ «Ես անօրինական գործողություն չեմ կատարել, հանցանք չեմ կատարել։ Այս պայքարը չի կանգնելու»։

Քննչական կոմիտեի շենքի մոտ Վարդանյանն ասաց՝ պարզելու համար իր դեմ քրեական գործ կա հարուցված, թե՝ ոչ, դիմել է ՔԿ-ին, իրեն հորդորել են սպասել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Քիչ առաջ ՔԿ-ում նրան մոտեցան Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձանագրել է, որ մոտեցած աշխատակիցներից բացի՝ փողոցում նրան էին սպասում նաև ոստիկանության մեքենայի մեջ նստած դիմակավորված անձիք, որոնք տեսախցիկները տեսնելուն պես՝ արագ հեռանում են փողոցից։

Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Լուսանկարը՝ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Շնացողներից ծնվածները անբարոյական արարքները կատարում են հեշտ ու հանգիստ:
    Շնացողներից ծնվածները բարոյական և հայրենասեր մարդկանց տեսնելիս ալերգիկ են դառնում և նրանց նկատմամբ բռնություն կատարելուց հետո մտնում են իրենց «սոուսի» մեջ:
    Շնացողներից ծնվածները դաշտային խոշոր մկների պես են՝ ունեն իրենց ակտիվացման ժամանակաշրջանը և այդ ժամանակ խժռում են այն ամենը, ինչը հնարավոր է խժռել: Շատ խժռելուց նրանք բավականին խոշորանում են և նրանց մեջ առաջանում են խոզազգիներին հատուկ հատկանիշներ, նույնիսկ մարմինները դառնում է խոզանման: Սակայն դաշտային մկների դեմ պայքարից հետո նրանք թե քանակապես, և թե մարմնի չափերով նվազում են՝ դառնալով փոքրիկ մկներ, որոնք հեշտությամբ ընկնում են թակարդը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930